ԵՄ-ն կորոնավիրուսի նոր ալիքից պաշտպանվում է պատվաստման անձնագրերով

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճի ֆոնին ավելի ու ավելի շատ եվրոպական երկրներ են նոր սահմանափակումներ մտցնում և պատվաստումների անձնագրերը դարձնում նախապայման՝ ինչպես հանրային վայրեր մուտք գործելու, այնպես էլ միջոցառումների մասնակցելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն այժմ կազմում է գրեթե 255 միլիոն մարդ, ավելի քան 5,1 միլիոն հիվանդ մահացել է։ Միևնույն ժամանակ, աշխարհում արդեն կատարվել է ավելի քան 7,5 միլիարդ պատվաստում կորոնավիրուսի դեմ (ամբողջական պատվաստման համար ամենից հաճախ պահանջվում է երկու չափաբաժին, սակայն որոշ մարդիկ արդեն երեք անգամ են պատվաստվել):

Հիվանդության տարածման առումով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները. վերջին 28 օրվա ընթացքում այնտեղ գրանցվել է ավելի քան 2,1 միլիոն նոր ախտորոշում, երկրորդ տեղում Միացյալ Թագավորությունն է (1,1 միլիոն դեպք), իսկ Ռուսաստանը՝ երրորդում (ավելի քան 1 միլիոն դեպք): Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կրկին գրանցվել է կորոնավիրուսից մահացածների առավելագույն թիվը համաճարակի ամբողջ ընթացքում։

Այնուամենայնիվ, եթե նախկինում կորոնավիրուսն առավել ակտիվորեն տարածվում էր Արևելյան Եվրոպայում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան և Ռումինիան, ապա այժմ վարակման դեպքերի նոր ալիք է տարածվում մայրցամաքի արևմտյան հատվածում։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է, որ իրավիճակը երկրում կարող է դրամատիկ դառնալ։ Չորեքշաբթի այստեղ նոր դեպքերի օրական թիվը կազմել է 52,8 հազար՝ ամենաբարձր ցուցանիշը ողջ համաճարակի ընթացքում։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ղեկավարները պատրաստվում են համաձայնեցնել կարանտինային նոր միջոցառումները։ Reuters-ի փոխանցմամբ՝ իշխանությունները կարող են արգելել հասարակական տրանսպորտից օգտվել նրանց, որոնք չունեն պատվաստման վկայական կամ բացասական թեստ:

Հարևան Ավստրիայի կողմից արդեն հայտարարվել է կոշտ լոքդաուն մոտ 2 միլիոն չպատվաստված բնակիչների համար:

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոուն հայտարարել է, որ «Եվրոպայի քարտեզն արագորեն կարմրում է, ինչպես և մենք»։ Այս երկիրը դեռ լիարժեք կարանտին չի սահմանել, բայց զգալի սահմանափակող միջոցներ է ձեռնարկում. երեխաները ստիպված կլինեն դիմակ կրել 10 տարեկանից (ոչ թե 12 տարեկանից, ինչպես մինչ այժմ էր), շաբաթական չորս օր բնակիչները կաշխատեն տանից, թանգարաններ, կինոթատրոններ մուտք գործելու համար կպահանջվեն COVID-անձնագրեր։

Նիդերլանդներում արդեն գործում է մասնակի արգելափակում, իսկ Շվեդիան, որտեղ մինչև վերջերս Եվրոպայում ամենամեղմ կորոնավիրուսային վերահսկման ռեժիմն էր գործում, առաջին անգամ ներմուծում է պատվաստման անձնագրի պարտադիր ներկայացման համակարգը փակ վայրերում՝ համերգների և այլ հանրային միջոցառումների մասնակցելու համար։

Չեխիայի իշխանությունները հայտարարել են, որ չպատվաստվածները կամ նրանք, որոնք չեն կարող ցույց տալ վերջին հիվանդության վկայականը, չեն կարողանա մասնակցել հանրային միջոցառումներին։

Վարակման դեպքերի թիվն աճում է նաև Ֆրանսիայում, որտեղ արդեն գործում են կորոնավիրուսային անձնագրերը։ Չորեքշաբթի, օգոստոսից ի վեր առաջին անգամ, այստեղ գրանցվել է ավելի քան 20 հազար դեպք, սակայն իշխանությունները դեռ մտադիր չեն ավելացնել սահմանափակումները, քանի որ գործող համակարգը հաջողությամբ է գործում։

Տաթև Ֆռանգյան