Էրդողանը հայտարարել է, որ ընտրություններում իր պարտության դեպքում Թուրքիան ներքաշվելու է քաոսի մեջ

Լուրեր

14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե ընդդիմությունը հաղթի հաջորդ ընտրություններում, Թուրքիան կներքաշվի քաոսի մեջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Bianet-ը։

Ելույթ ունենալով իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում՝ Էրդողանն ասել է, որ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) «երկրի համար վտանգավոր խաղ է խաղում»։

Թուրքիայում հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2023 թվականին։ Իշխող ուժը պարբերաբար մերժում է արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ ընդդիմության պահանջը, քանի որ, ըստ վերջին հարցումների, Էրդողանի և իր կուսակցության վարկանիշը գնալով նվազում է։

«Նրանք իրենց հետ տանում են, այսպես կոչված, ազգայնական կուսակցությունը և կուսակցություն, որը վերահսկվում է անջատողական կազմակերպության կողմից»,-ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով «Լավ» կուսակցությունը, որը CHP-ի դաշնակիցն է, և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որին նա մեղադրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ։

«Նրանք, ովքեր առաջնորդում են CHP-ին, խաղ են խաղում, որը թվում է՝ շահավետ է նրանց, սակայն վնասակար է մեր պետության համար։ Եթե նրանք հաղթեն, Թուրքիան կներքաշվի քաոսի մեջ՝ անորոշ ավարտով։ Դա մենք չենք ասում, պատմությունն է ցույց տալիս»,- հայտարարել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ ժողովուրդը շատ լավ տեղյակ է՝ ինչ է կատարվում։

«Երբ մեր ազգը 2023 թվականի հունիսին գնա ընտրատեղամասեր, նրանք կնայեն մեր գործերին ու այս մութ ուժերին։ Նման պատկերի առաջ բոլորը կդիմեն ԱԶԿ-ին և Ժողովրդական դաշինքին»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան