«Սա քաղաքական հետապնդում է իմ նկատմամբ»․ դատարանը ՔՊ-ի պահանջով «Իկիլիկյան» դաշինքին զրկեց գրանցումից

Լուրեր

11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
Բոլորը

Այսօր Վերաքնննիչ վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցը՝  Ախուրյան խոշորացվող համայնքի  ՏԻՄ ընտրություններին մասնակցող  «Իկիլիկյան» դաշինքին  զրկելով գրանցումից։ 

«Իկիլիկյան» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Վարդան Իկիլիկյանն՝ Ազատան համայնքի երկարամյա գյուղապետը, սա որակում է քաղաքական հետապնդում իր նկատմամբ ու նաև տեղեկացնում, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։

«Շատ «ժողովրդավարական» երկրում ենք ապրում, այդ նույն դատարանը մի տեղ մեր հայցն է բավարարում՝ գրանցելով մեզ որպես թեկնածու, մյուս անգամ էլ  ասում է՝  սխալվել ենք, գրանցումն անվավեր են ճանաչում։ Սա դատարանի նկատմամբ  ճնշում է, իմ նկատմամբ քաղաքական հետապնդում։ 

Այդ հայցը դատարան ընդունելն արդեն իսկ աբսուրդ էր, քանի որ բողոքարկման եռօրյա ժամկետը վաղուց անցել էր,  եռօրյա ժամկետում բողոքարկելու իրավունք ունեին, մինչդեռ  13 օր հետո են բողոքարկել»,- Factor.am-ի զրույցում ասաց Վարդան Իկլիկյանը։

Հիշեցնենք, որ «Իկիլիկյան» դաշինքի դատական քաշքշուկների մեջ հայտնվելը կապված էր դաշինքի ցուցակում բնակավայրերի ընդգրկվածությունը չպահպանելու պատճառաբանությամբ։ 

Սակայն, ինչպես Factor.am-ին պարզաբանել էր Վարդան Իկիլիկյանը,  դաշինքն  ի սկզբանե ավագանու 26 թեկածու էր ներկայացրել  թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, փաստաթղթղերը  ստուգել էին,  որևէ առարկություն չէր եղել,  նոյեմբերի 3-ին էլ գրանցել  էին՝ որպես թեկնածու։  

 նոյեմբերի 7-ին ընտրատարածքային հանձնաժողովը  գրանցումը ճանաչել  էր անվավեր՝ պատճառաբանելով, որ դաշինքի ցուցակով բնակավայրերի ընդգրկվածությունը չի համապատասխանում օրենքի պահանջին։

«Իկիլիկյան» դաշինքը դիմել էր Վերաքնննիչ վարչական դատարան՝ վերականգնելով թեկնածու լինելու, գրանցվելու իր իրավունքը, դրանից հետո ՔՊ-ն էր հայց ներկայացրել ՝ պահանջելով անվավեր ճանաչել  այս դաշինքի գրանցումը, որը և այսօր դատարան այն բավարարեց։

Նշենք, որ Ազատան համայնքը  3900 ընտրող ունի, Վարդան Իկիլիկյանի պարզաբանմամբ, իր թեկնածությունն առաջադրել էր համայնքի բնակիչների ցանկությամբ։ 

Վարդան Իկիլիկյանն ԱԺ ընտրություններին սատարել էր Ռոբերտ Քոչայանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։ Նա այս պատմությունը կապում է իր քաղաքական հայացքների հետ։ 

Հիշեցնենք, որ Ախուրյան կրկնակի խոշորացվող համայնքի ավագանու՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում պայքարում են նաև «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները, որոնց թեկնածուները դաշնակցականներ են․ «Ախուրյան» դաշինքինը՝ Ախուրյան խոշորացված համայնքի երկարամյա ղեկավար Արծրուն Իգիթյանն է,  «Հաղթանակ» դաշինքինը՝ Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։ Դաշինքների հետ մրցակցում է մեկ կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որը գլխավորում է Առափի համայնքի երկարամյա ղեկավար Ալբերտ Այվազյանը։

Արմիկ Մովսիսյան