Լեհ-բելառուսական սահմանին ոստիկան է ծանր վիրավորվել

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Լեհ ոստիկան է ծանր վիրավորվել Բելառուսի կողմից երկրի սահմանը հատելու միգրանտների փորձը հետ մղելիս։ Այս մասին երեքշաբթի Twitter-ում հայտնել է լեհական ոստիկանությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ոստիկաններից մեկը ծանր վիրավորվել է, նրան այժմ օգնություն են ցուցաբերում, շտապօգնությունը ոստիկանին տեղափոխում է հիվանդանոց, հավանաբար գանգի ոսկորների կոտրվածք է ստացել ինչ-որ առարկայի հարվածից»,- հայտնել են ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ Բելառուսի և ԵՄ-ի սահմանին միգրացիոն ճգնաժամը սրվել էր նոյեմբերի 8-ին, երբ միգրանտների մի մեծ խումբ Բելառուսից մոտեցել է Լեհաստանի սահմանին։ Մեկ շաբաթ շարունակ փախստականները փորձել են ներխուժել Լեհաստան։ Նոյեմբերի 15-ին միգրանտները եկել են Բրուզգի անցակետ, որտեղ սպասում են դեպի ԵՄ անցաթղթի։ Լեհաստանն ու ԵՄ երկրները հրաժարվում են Բելառուսի տարածքից փախստականների ընդունել՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրելով միգրանտներին դիտավորյալ կերպով դեպի ԵՄ սահման ուղղորդելու մեջ։

Տաթև Ֆռանգյան