Արման Թաթոյանը հանդես է եկել կիսապաշտպանի դիրքերից՝ շրջանցել է ընտրակաշառքի թեման «Ժողովուրդ»

Լուրեր

14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Օմբուդսմեն Արման Թաթոյանը կարծես մտադրվել է ամեն գնով հիմնավորելու տեսակետը, որ ինքը ոչ թե քաղաքացիների, այլ իշխանությունների, մասնավորապես ՀՀԿ-ի իրավունքների պաշտպանն է: 2017թ. տարեկան զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձ է կատարել նաև ընտրական իրավունքին՝ խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ զեկույցի տասը էջերում /այդքան է հատկացված ընտրական իրավունքին/ ՄԻՊ-ը շատ հմտորեն շրջանցել է ընտրությունների վրա լրջագույն ազդեցություն ունեցած գործոնի՝ ընտրակաշառքի թեման: Այնինչ` հիշում եք` և՛ խորհրդարանական, և՛ Երևանի ավագանու ընտրություններին փողը հոսում էր գետի նման և հոսում էր ոչ միայն ՀՀԿ, այլև շատ ուրիշ կուսակցությունների թեկնածուների շտաբներից:

ՄԻՊ-ը շրջանցել է նաև քվեարկության օրը ընտրողների ահաբեկման ու վերահսկման թեման: Մինչդեռ, հիշեցնենք, այդ ամենը արձանագրել էին միջազգային դիտորդները, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ իր զեկույցում նշելով. «Լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները և ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը»:

Անգամ ՍԴ որոշման մեջ անդրադարձ կար ընտրակաշառքի թեմային, և արձանագրված էր, որ քաղաքական կոռուպցիան խարխլում է երկրի անվտանգությունը: Բայց արի ու տես, որ Արման Թաթոյանը զլացել է զեկույցում խոսել այս մասին, չէ՞ որ այդ դեպքում կստացվեր` նա դուրս է գալիս իշխանության դեմ, այն իշխանության, որն իրեն ՄԻՊ է դարձրել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: