«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվել է

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Սիսիան քաղաքի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը կրկին կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել Գլխավոր դատախազության բողոքը և խափանման միջոց կիրառել կալանքը։

Պաշտպան Էմին Խաչատրյանը, սակայն, որոշումը «ապօրինի, խայտառակ գործելակերպ» է որակում։ Նրա խոսքով՝ անօրիանկանություն է տեղի ունեցել, ի սկզբանե դատավոր Տիգրան Սիմոնյանին մակագրված գործն անհայտ հանգամանքներում վերամակագրվել է Արմեն Դանիելյանին.

«Մենք սպասում էինք դատավոր Սիմոնյանի նիստի նշանակմանը, բայց ակնհայտ քաղաքական հանգամանքներում գաղտնի նիստ նշանակվեց ու կրկին կալանքի որոշում կայացվեց։ Ինձ չի ծանուցվել դատական նիստի մասին, մյուս պաշտպանին՝ Սմբատ Մինասյանին, մեկ ժամ առաջ՝ ոչ պատշաճ ծանուցում է եղել, ինչն անհնարին է դարձրել նրա մասնակցությունը նիստին»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Խաչատրյանը։

Պաշտպանական կողմը որոշումը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարան, իսկ մինչ այդ անձեռնմխելիության հարցով գործն արդեն առաջին ատյանի դատարանում է, այն կքննի Աննա Դանիբեկյանը.

«Մեր դիմումի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ Արթսւր Սարգսյանի անձեռնմխելիության հիմքով։ Սակայն այդ դիմումով դեռևս որևէ տեղաշարժ չկա»։

Այս պահին Արթուր Սարգսյանը պատրաստվում է ինքնակամ ներկայանալ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվել էր մինչ ազատ արձակվելը։

Հիշեցնենք՝ նախկին քաղաքապետն ազատ էր արձակվել հոկտեմբերի 14-ին՝ 20 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց։

Արթուր Սարգսյանը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Ռոզա Վարդանյան