Իրանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
14.11.2021 | 18:36Իրանի հարավում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 12.07-ին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Աբաս քաղաքից 59 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ բնակվում է 352 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: