Գիտնականներն ասել են, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր վախենում են պատվաստումներից

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Կողմնակի ազդեցությունները պատվաստումից հետո, մասնավորապես, կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո, մեծապես կախված են բացասական ակնկալիքներից: Նման եզրահանգման են եկել գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychotherapy and Psychosomatics ամսագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դեղերից կողմնակի բարդությունների ռիսկն աճում է, եթե մարդը վախենում է և սպասում է նախապես բացասական հետևանքների։

«Մենք գիտենք, որ կողմնակի ազդեցությունների քանակը կախված է տարիքից, սեռից և պատվաստանյութի տեսակից։ Բայց հիմա նաև տեսնում ենք, որ կողմնակի ազդեցությունների վերաբերյալ մարդկանց սպասելիքներն ինքնին նպաստում են կոնկրետ մարդու մոտ դրանց առաջացմանը», – պատմել է Օրհուսի համալսարանի պրոֆեսոր Լենե Վասեն:

Նրա խոսքով՝ մասնակիցները, որոնք կողմնակի բարդություններ էին սպասում, ներարկումից հետո ավելի հաճախ են իրենց ավելի վատ զգացել: Նման վարքագիծը կարող է բացատրվել նոցեբոյի էֆեկտով։

Նոցեբո է կոչվում ոմն մի բան, որը չունի իրական հենք, բայց որևէ բացասական ազդեցություն է ունենում մարդու վրա, նույնիսկ կարող է մահվան պատճառ դառնալ: Եթե պլացեբոյի դեպքում մարդու մոտ գործի է դրվում հույսի մեխանիզմը, լավատեսական տրամադրվածությունը, ապա նոցեբոյի պարագայում գործում է վախի գործոնը: Օրինակ, եթե մարդը պատվաստումից հետո նախապես տրամադրված է ուժեղ ջերմության և տենդի, ապա նրա մոտ նման կողմնակի ազդեցությունների առաջացման հավանականությունը մեծանում է:

Նոցեբոյի էֆեկտը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցը, գիտնականի խոսքով, պատվաստանյութերի և դեղերի հատկությունների մասին մարդկանց խելամիտ և բաց իրազեկումն է: