Ուկրաինան և Թուրքիան անօդաչուների շարժիչների մատակարարման պայմանագիր են կնքել

Լուրեր

30.07.2026 | 10:45
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:41
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
Բոլորը

Հարձակողական անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությունը հայտնել է ուկրաինական «Իվչենկո-Պրոգրես» պետական ձեռնարկության հետ անօդաչու թռչող սարքերի շարժիչների մատակարարման պայմանագիր կնքելու մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պայմանագիր ենք կնքել ուկրաինական «Իվչենկո-Պրոգրես» ընկերության հետ՝ AI-322F տուրբոռեակտիվ շարժիչների մատակարարման և AI-25TLT տուրբոռեակտիվ շարժիչների ինտեգրման մասին՝ հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության մեր նախագծի համար»,- հայտնել են ընկերությունում։

Նշվում է, որ պայմանագիրը կնքվել է Ստամբուլում SAHA EXPO պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Կիևը հայտարարել էր, որ իր զինանոցում 12 թուրքական անօդաչու ունի և պատրաստվում է ձեռք բերել ևս 24-ը։ Երկու երկրները նաև մտադիր են «Բայրաքթար»-ների համատեղ արտադրություն սկսել։

Տաթև Ֆռանգյան