Նույնը Լաչինում կրկնելը միայն ժամանակի հարց է, որից խուսափելու 2 տարբերակ ունենք․ Արամ Սարգսյան

Լուրեր

17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառամամբ անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսային անցակետերի տեղադրմանը ու գրել․

«Երբ մեր իշխանությունները պնդեցին, որ միջանցք չի լինելու և միայն ճանապարհ է լինելու՝ ՀՀ մաքսային անցակետերով, կանխատեսելի էր, որ նույնն էլ Ադրբեջանը փորձելու է կիրառել Լաչինի միջանցքի մասով: Բայց քանի որ Լաչինի դեպքում ավելի բարդ է լինելու՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով պայմանավորված ու միջազգային ասպարեզում էլ լուրջ կհեղինակազրկի փաստաթուղթը ստորագրած երրորդ` ռուսական կողմին, ստիպված գործընթացը փորձարկեցին Գորիս-Կապան հատվածում։ Համոզված եմ, որ նույնը Լաչինում կրկնելը միայն ժամանակի հարց է, որից խուսափելու 2 տարբերակ ունենք միայն։

Առաջին՝ արցախահայության անվտանգության խնդրով դիմել ՄԱԿ-ի ԱԽ և Մինսկի խմբի եռանախագահողներին՝ պահանջելով հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները, նոր պատերազմը կանխելու նպատակով։

Համոզված եմ, որ, Մինսկի եռյակի առաջին քայլը լինելու է նախապես պայմանավորված միջազգային խաղաղարարների ապահովումը, որում, այս իրավիճակից ելնելով, բացառված չէ նաև ռուս խաղաղապահների գերակա մասնակցությունը ու նոր, երկարատև խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը բավականին ծանր կլինի երկու կողմի համար էլ, բայց հստակ խաղի կանոններ կամրագրի, որոնք օրենքի ուժ կունենան և ամեն օր չեն խախտվի։

Երկրորդ՝ պատրաստվել լայնամասշտաբ պատերազմի, Հայաստանի անմիջական մասնակցությամբ և բոլոր զինատեսակների կիրառմամբ, որը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիվությունը և արժանապատիվ խաղաղության հնարավորություն ստեղծել, բայց դրա համար անհրաժեշտ է ոտքի հանել մեր տնտեսությունը, առաջադեմ սպառազինություն գնել զարգացած տեխնոլոգիական երկրներից, որովհետև այս ընթացքում բացի ՊՆ նախարարին նվիրած դաշույնից, այլ զինատեսակ ռուսները մեզ չեն տվել և չունեն, որ տան։

Բնականաբար նախընտրելի է առաջին տարբերակը և խաղաղություն ուզում ենք բոլորս, բայց դա չի նշանակում, որ երկրորդ տարբերակը մեր օրակարգի թիվ մեկ խնդիրը չպետք է լինի, և՝ հնարավոր է անտեսել։ Ներդաշնակ, բազմաբևեռ ու նախաձեռնողական արտաքին քաղաքականությամբ և բնական ու մարդկային ռեսուրսների ճիշտ օգտագործմամբ մենք ի զորու ենք ապահովել արժանապատիվ խաղաղություն և մեր տեղն ու կարևոր դերակատարությունը տարածաշրջանում։

Հ.Գ.

Ու որպեսզի առաջին տարբերակին ևս մի քայլով մոտենանք, անհրաժեշտ է, որ վարչապետը դեկտեմբերին մեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ժողովրդավարության հարցերով համաժողովին, որքան էլ ճնշումներ լինեն Մոսկվայից: Այս իրավիճակում դա ոչ միայն մասնակցություն է ինչ-որ համաժողովի, այլև՝ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման հայտ»