Պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի շուրջ ձևավորվող նոր միջավայրը հնարավորինս համապատասխանի մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
19.05.2026 | 16:35
Էստոնիան առաջին անգամ խոցել է երկրի օդային տարածք մտած ուկրաինական ԱԹՍ-ն
19.05.2026 | 16:26
Ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագրի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
19.05.2026 | 16:25
Բռնել «Մորուքից»». ինչպես են ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի գործակալները աշխատում Հայաստանում․ The Insider-ի հետաքննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ օրակարգին անցնելը, վարչապետն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուն և այլընտրանքային ճանապարհների ուղղությամբ Կառավարության քայլերին: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, սույն թվականի օգոստոսից Ադրբեջանն Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում, այսինքն՝ մաքսային տուրքեր էր գանձում Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում:

Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ: Ծանուցումն ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը: Այս ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ:

Նախորդ հինգշաբթի ես ինքս այդ ճանապարհով գնացել եմ Կապան և վերադարձել: Կարող եմ վկայել, որ ստացել ենք իսկապես որակյալ ճանապարհ, որը որոշակի լավարկումների կարիք ունի՝ կցորդիչով բեռնատարների առավել հարմար անցումն ապահովելու համար: Չնայած պիտի ասեմ, որ Կապան մեկնելիս և վերադառնալիս այդ ճանապարհին տեսել եմ մի քանի տասնյակ կցորդիչով բեռնատարներ, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության, որոնք ազատ երթևեկում էին: Երեկ մինչև կեսգիշեր և դրանից հետո, այսինքն՝ մինչև լուսաբաց Կապան-Տաթև հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար: Ադրբեջանի երեկվա որոշումից հետո, ի դեպ, իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում՝ այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթևեկել նաև Տաթև-Աղվանի ասֆալտապատ ճանապարհով՝ առանց լրացուցիչ մաքսատուրքի:

Ընդգծեմ նաև, որ նոր երթուղով Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ երթևեկության ժամկետը չի ավելանում, ընդհակառակը, մի քիչ էլ կրճատվում է՝ հաշվի առնելով ճանապարհի որակը: Սրան գումարենք նաև այն, որ Երասխ-Գորիս հատվածում այս պահին էլ տեղի են ունենում աննախադեպ ծավալի ճանապարհաշինարարական աշխատանքներ, և ճանապարհի որակն էականորեն փոխվում է: Շեշտեմ, որ այլընտրանքային ճանապարհների շինարարության ծավալուն աշխատանքներ են իրականացվում Տաթև-Լծեն հատվածում, Շուռնուխի և Որոտանի հատվածում, մի քանի այլ հատվածներում ևս, որոնց մասին հետագայում նաև լրացուցիչ կհայտարարենք: Երթևեկության տրամաբանության փոփոխության արդյունքում որևէ գյուղ չի կտրվում, չնայած մի քանի գյուղի պարագայում ճանապարհների որակի բարձրացումն անհրաժեշտություն է, և այդ հարցը հնարավորինս արագ կլուծենք:

Հիմա այն մասին, թե ինչպես է պետք է վերաբերվել Ադրբեջանի կայացրած որոշմանը: Շահարկումներից խուսափելու համար՝ պիտի հիշեցնեմ և ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում: Խոսքը Էյվազլիի հատվածի մասին է: Հիմա կարող է այլ հարց ծագել. իսկ հնարավո՞ր չէր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր: Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար:

Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որևէ էքստերիտորիալության համատեքստի և համապատասխան մաքսային, անձնագրային հսկողության: Այսինքն՝ երբևէ չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, ինչպես նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ: Սա ֆիքսված է փոխվարչապետերի եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան ձևաչափում: Կարևոր է նաև նշել, որ վերջին շաբաթներին այս տրամաբանությունը և պայմանավորվածությունը հրապարակային կերպով հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնությունը: Եվ հենց այս համատեքստում է թերևս Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը:

Որպեսզի ավելի հստակեցնեմ՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին՝ մասնավորապես, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաներն ապաշրջափակելու մասով: Ավելին, մենք շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաներն ապաշրջափակելու հարցում և հույս ունենք՝ առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված և հայտարարված սկզբունքների հիման վրա:

Վերադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածին՝ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես, ըստ անհրաժեշտության, անցման տեղերում կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր:

Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի գործընկերներ,

Այս ընթացքում մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ուզում ընդգծել՝ այս չափազանց կարևոր ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ են սառնասրտություն, ամուր նյարդեր: Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը հնարավորինս համապատասխան լինի մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին: Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով:

Շնորհակալություն»: