Կառավարության այսօրվա նիստին մասնակցում է նաև Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ ու մաղթեց հաջողություններ: «Երկրորդ կին մարզպետն է տիկին Բաղդասարյանը»,-նշեց վարչապետը:
Նազելի Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար: «Լիահույս եմ, որ այն բեռը, որ դրված է իմ ուսերին, կկարողանամ իրականացնել մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով ու իմ համեստ հմտություններն ու կարողությունները կկարողանամ օգտագործել ի շահ Շիրակի ու Հայաստանի»,- ասաց նա: