Էրդողանի կուսակցությունը Թուրքիայում սիրիացի փախստականներին օգտագործում է՝ տնտեսական խնդիրներից հանրությանը շեղելու համար

Լուրեր

14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունն օգտագործում է երկրում սիրիացի փախստականներին՝ հիվանդ տնտեսությունից հանրության ուշադրությունը շեղելու համար։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը՝ վկայակոչելով Ahram Online-ը։

Իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը ձախողել է սիրիացի փախստականների մասին առասպելների փարատումը, այդ թվում՝ թուրքական համալսարաններում անվճար ուսման, ամսական հնգանիշ աշխատավարձի և անվճար բժշկական օգնության իրավունքը: Լրատվամիջոցը գրում է, որ այս մասին են խոսում նաև սիրիացիների վերջին ձերբակալութունները «բանան ուտելու տեսանյութերի պատճառով»։

Թուրքիայում մոտ 3․7 մլն սիրիացի փախստականներ բախվում են այլատյացության ալիքի, որն ավելի է ուժգնանում երկրում գործազրկության բարձր մակարդակի ու տնտեսության անկման պատճառով։ Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությունները համընկնում են երկրում լուրջ ներքին խնդիրների հետ, նշվում է, որ ըստ ընդդիմադիրների՝ Էրդողանը 2023 թվականի ընտրություններից առաջ մանևրում է՝ հանրությանը ներքին խնդիրնեից շեղելու համար։

Լրատվամիջոցը գրում է, որ Էրդողանն արդեն իսկ փորձ ունի օգտագործելու ռազմական գործողությունը՝ ընդդիմությանը բաժանելու և իր շուրջը կուսակիցներին համախմբելու համար։ Ըստ հրապարակման՝ ներկայում Սիրիայի սահմանին թուրքական ռազմական կուտակումները ոչ այլ ինչ են, քան «մկանների ցուցադրություն»։

Միաժամանակ, Թուրքիայում սոցհարցումների վերջին տվյալներով, թուրք առաջնորդի և նրա կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել։

Էմմա Չոբանյան