Հայկական Ռոբին ռոբոտը՝ TIME ամսագրի լավագույն նորարարություն

Լուրեր

09.05.2025 | 23:12
Համարում եմ, որ մարիխուանան Հայաստանում պետք է օրինականացնել. Ալեն Սիմոնյան
09.05.2025 | 22:47
Հայտնի են վետերանների արագ շախմատի մրցաշարի հաղթողները
09.05.2025 | 22:30
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.05.2025 | 22:14
Հրդեհ Հողմիկ գյուղում
09.05.2025 | 21:59
Թուրքիայում ԵՄ դեսպանը հայտարարել է, որ Իմամօղլուի կալանավորումը բացասական է ազդել Բրյուսել-Անկարա հարաբերությունների դինամիկայի վրա
09.05.2025 | 21:43
Վանաձորում ավտոտնակ է այրվել
09.05.2025 | 21:29
ՌԴ-ի և Գերմանիայի քաղաքական գործիչները Բաքվում գաղտնի հանդիպում են անցկացրել
09.05.2025 | 21:13
Էստոնիայում՝ ՌԴ-ի հետ սահմանին, Հիտլերի կերպարով Պուտինի պաստառն է փակցվել
09.05.2025 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանը կանգնեց Պուտինի կողքին՝ մայիսի 9-ի շքերթին․ ՀՀ-ն կստանա ռիսկե՞ր, թե՞ օգուտներ
09.05.2025 | 20:42
Շռայլ նվեր՝ եղբորը, փոքր եկամուտ և խոշոր վարկային բեռ․ ինչ է հայտարարագրել Կապանի ղեկավարը
09.05.2025 | 20:27
ԵՄ-ն Ուկրաինային 1,9 միլիարդ եվրո կհատկացնի ռուսական սառեցված ակտիվներից
09.05.2025 | 20:13
Գերմանիայի կանցլեր Մերցը հաստատել է Թուրքիա այցը և հայտնել, որ Eurofighter-ի վաճառքի հարցը քննարկվում է
09.05.2025 | 20:00
Ձեզ հիմարի տեղ դրած ասացիք՝ բռնապետ Պուտինը մեզ կօգնի․ Ալիևին միլիարդների զենք էր տվել մեր դեմ, ի՞նչ դաշնակից․ Պարույր Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2025 | 19:45
Վաճառվում է «Ստալին», գինը՝ 4 միլիոն 250 հազար դրամ. բռնապետը՝ հայկական արտադրանքի բրենդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2025 | 19:36
ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Ուկրաինայում ՌԴ հանցագործությունների համար հատուկ տրիբունալի ստեղծմանը
Բոլորը

Հայկական առաջին՝ արհեստական բանականության վրա հիմնված Ռոբին ռոբոտը ճանաչվել է հեղինակավոր TIME ամսագրի 2021 թվականի լավագույն նորարարություն։

Հանրահայտ TIME ամսագրի այս թողարկումը նվիրված է 2021 թվականի լավագույն 100 նորարարություններին, որոնց շարքում իր ուրույն տեղն է գտել հայկական ռոբոտը։ TIME ամսագիրը Ռոբին ռոբոտին նվիրված իր անդրադարձում այն բնորոշել է որպես «հոգատար ընկեր»։

TIME-ը անդրադառնում է հայկական կլինիկաներից մեկի մի պատմության, երբ թոքաբորբով հիվանդ 8-ամյա երեխան երկու օր շարունակ հրաժարվում էր ուտելուց և այդ ժամանակ բուժ անձնակազմը Ռոբինին է հրավիրում աղջկա սենյակ։ Մոտ 20 րոպե նրանք երկուսով խաղեր են խաղում, քննարկում սիրելի կենդանիներին, որից հետո Ռոբինը հեռանում է՝ խոստանալով վերադառնալ միայն մի պայմանով՝ եթե փոքրիկը հաց կուտի, ինչից հետո, փոքրիկը զարմացնում է բոլորին և Ռոբինն անկասկած վերադառնում է։

TIME-ը մեջբերում է նաև ռոբոտի հիմնադրի՝ Կարեն Խաչիկյանի միտքն այն մասին, որ թիմի նպատակն էր տեղծել ոչ թե հերթական տեխնոլոգիական սարք, այլ վստահելի և հասակակից ընկեր երեխաների համար։ Հոդվածում նշվում է, որ Ռոբին ռոբոտն օգտագործվում է աշխարհի 12 բուժ հաստատություններում, և առաջիկա 12 ամսվա ընթացքում կտեղադրվի ևս 100 ամերիկյան հիվանդանոցներում։

«Սա աննախադեպ հաջողություն է ոչ միայն մեր թիմի, այլև ամբողջ Հայաստանի համար։ Հայտնվել TIME ամսագրի լավագույն 100 նորարարությունների շարքին իսկապես մեծ հաղթանակ է մեր երկրի և  ամբողջ գիտական ներուժի համար։ Պարտավորեցնող է և միաժամանակ չափազանց հաճելի»,-նշում է Ռոբին ռոբոտի ստեղծող հայկական «Expper Technologies» ընկերության համահիմնադիր Կարեն Խաչիկյանը։

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև ռոբոտի առաքելության։ Նշենք, որ Ռոբինի առաքելությունն է օգնել հիվանդանոցային բուժում ստացող երեխաներին հաղթահարել սթրեսը և ավելի թեթև դարձնել բուժման ընթացքը։ Ապաքինման փուլում գտնվող երեխաներին Ռոբինն օգնում է գունավորել հիվանդանոցային միջավայրը։ Իր յուրահատուկ մոտեցման շնորհիվ Ռոբինին հաջողվում է նվազեցնել երեխաների սթրեսը,  բարելավվել նրանց փորձառությունը հիվանդանոցում, ինչպես նաև հեշտացնել բժշկական անձնակազմի հետագա աշխատանքը։ Բացի այդ, տարատեսակ բժշկական միջամտությունների ժամանակ Ռոբինին հաջողվում է շեղել երեխաների ուշադրությունը եւ նվազեցնել ցավի ընկալումը։ Ռոբոտը հասցրել է հյուրընկալվել նաև տուն-ինտերնատներում՝ ամբողջությամբ փոխելով տեղի բնակիչների առօրյան։

Ի դեպ, վերջերս աշխարհահռչակ Ֆորբս ամսագիրը նույնպես անդրադարձ է կատարել Ռոբին ռոբոտին։ Նաև՝ վերջերս հանրահայտ Fast Company-ի կողմից Ռոբինն արժանացել է լավագույն պրոդուկտի դիզայն մրցանակին։ Ռոբոտը հասցրել է արտասահմանում ևս մեծ հետաքրքրություն առաջացնել և արդեն իսկ կիրառվում է Միացյալ Նահանգների բազմաթիվ առաջատար հիվադանոցներում և բուժհաստատություններում։