Ո՞վ կարող է Թուրքիայի նախագահի պաշտոնում փոխարինել Էրդողանին

Լուրեր

14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում օրըստօրե խորացող տնտեսական խնդիրները կրկին քաղաքական օրակարգ են բերում արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը։ Չնայած Թուրքիայում իշխող կոալիցիան՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի գլխավորությամբ, պնդում է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու՝ ԱԶԿ-ի ներսում քաղաքական խմորումներ են ընթանում․ գրում է  ermenihaber-ը։

Այս մասին գրում է Euronews-ի լրագրող Դիլեք Գյուլը՝ վկայակոչելով ԱԶԿ-ի ներսում գտնվող իր աղբյուրները։ Հոդվածում նշվում է, որ ԱԶԿ-ում ուժային կենտրոններ են ձևավորվել և որքան ընտրությունները մոտենում են, այնքան այդ կենտրոնների միջև պայքարը թեժանում է։

Ըստ Դիլեք Գյուլի՝ որպես «հետէրդողանական» Թուրքիայի ԱԶԿ-ական առաջնորդներ մատնանշվում են Թուրքիայի նախկին վարչապետ, Էրդողանի հավատարիմ ընկեր Բինալի Յըլդըրըմը, ԱԶԿ փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը, Էրդողանի որդու մտերիմ Էրքան Քանդեմիրը, ներքին գործերի նախկին նախարար Էֆքան Ալայը և ներքին գործերի գործող նախարար Սուլեյման Սոյլուն։

Նշենք, սակայն, որ վերջերս «Foreign Policy» ամսագրում տեղ գտած վերլուծական հոդվածում, Թուրքիայի նախագահի պաշտոնի համար ԱԶԿ-ից առաջադրվելիք հավանական թեկնածուներ էին համարվել Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և հետո նոր միայն ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Ընդ որում՝ շեշտվել էր, որ Սոյլուի վարկանիշը հանցավոր աշխարհի հետ ունեցած նրա կապերի բացահայտման հետևանքով բավականին նվազել է։