ԱՀ ՄԻՊ-ը զեկույց կներկայացնի միջազգային կառույցներին արձանագրված դեպքերի և դրանց հետևանքների վերաբերյալ

Լուրեր

31.03.2026 | 23:28
Իրանը հերքում է Թուրքիայի ուղղությամբ հրթիռային հարձակումը և կրկին համատեղ հետաքննություն առաջարկում
31.03.2026 | 23:12
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
31.03.2026 | 22:59
Ադրբեջանում ուժեղ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել
31.03.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.03.2026 | 22:28
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո
31.03.2026 | 22:14
Կոշտ կենցաղային թափոնների կառավարում․ ՏԿԵ նախարարը հանդիպել է մարզպետների հետ
31.03.2026 | 22:01
ԱՄՆ-ը տեղյակ է հակառակորդների կողմից Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու մասին․ Հեգսեթ
31.03.2026 | 21:47
Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է
31.03.2026 | 21:34
Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից հեռանալու համար, հակառակ՝ դեպքում «խաղաղության այլ  պայմաններ» կլինեն
31.03.2026 | 21:17
Ֆրանսիան Իսրայելին արգելել է իր օդային տարածքն օգտագործել՝ Իրանի պատերազմի ամերիկյան զենք տեղափոխելու նպատակով. Reuters
31.03.2026 | 21:00
Իշխանությունը պիտի հրաժարվի բոլոր ընդդիմախոսներին «5-րդ շարասյուն», «գործակալ» կոչելուց․ դա հակադիր ռեակցիա է առաջացնում․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:54
«Գնացե՛ք, ձեր սեփական նավթը վերցրեք Հորմուզի նեղուցից». Թրամփը՝ դաշնակից երկրներին
31.03.2026 | 20:45
«Արգելված» ֆիլմ՝ անկախացման մասին․ ինչու է Պասկևիչյանի վավերագրությունը 5 տարի մնում Հ1-ի արխիվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:30
Ինչ է վառում ձեր մեքենան. Factor TV-ն ստուգման է տարել ՀՀ-ում սպառվող բենզինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:27
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
Բոլորը

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որով տեղեկացնում է, որ Արդրբեջանի կողմից իրականացված և արձանագրված բոլոր դեպքերի և դրանց հետևանքների մանրամասների վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից պատրաստվելու է զեկույց՝ միջազգային մարմիններին ներկայացնելու համար։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմը դիտավորյալ և նպատակային կերպով շարունակել է Արցախի բնակչության դեմ հանցավոր գործողությունները, որոնց մասին անցած մեկ տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք և իրազեկել միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին։

Թեև հայտարարությամբ լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվել են, սակայն ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից ագրեսիվ պատերազմական գործողությունները փոխակերպվել են Արցախի բնակչությանն ահաբեկելու, Արցախը հայաթափելու ծրագրավորված և համակարգված գործողությունների։

Արցախի Հանրապետության դատախազության կողմից ներկայացված վիճակագրությունը փաստում է, որ անցած մեկ տարվա ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարվել է 56 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 43 քրեական գործ։

Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով սպանվել է 2 քաղաքացիական անձ և 9 զինվորական, սպանության փորձի ենթարկվել 24 քաղաքացիական և 44 զինվորական անձ, տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 9 քաղաքացիական և 28 զինվորական անձ, ֆիզիկական բռնության է ենթարկվել 6 անձ, սպանության սպառնալիքի` 2-ը:

Սեփականության իրավունքի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունների հետևանքով ֆիզիկական անձանց պատճառվել է 17.710.000 դրամի գույքային վնաս։ Գույքի դիտավորյալ ոչնչացմանը կամ վնասմանն ուղղված հանցավոր դիտավորության իրագործման հետևանքով խոցվել կամ թիրախավորվել է 5 բնակելի տուն, 3 գյուղատնտեսական տեխնիկա, 7 տրանսպորտային միջոց, շինարարական 2 տեխնիկա, հրկիզվել է 3 այգի ու ցանքատարածք, հրազենի գործադրմամբ հեռահար թիրախավորվել է խոշոր եղջերավոր անասունների խմբաքանակ:

Անցած մեկ տարվա ընթացքում հայկական խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական հենակետերից պարբերաբար կրակոցներ են արձակվել, որոնց գնդակները թափվել են տների տանիքներին կամ հասարակական վայրերում՝ դրանով իսկ ոտնձգելով խաղաղ բնակչության հոգեբանական անձեռնմխելիության դեմ։

Արձանագվրած բոլոր դեպքերի և դրանց հետևանքների մանրամասների վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից պատրաստվելու է զեկույց՝ միջազգային մարմիններին ներկայացնելու համար»,- ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։