Հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ

Լուրեր

03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարման ամբողջական համակարգի ներդրման հաջորդ փուլի շահառուները, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն են։ Ըստ այդմ՝2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով․ տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Բացառություն կկազմեն հետևյալ կենսաթոշակառուները, որոնց կենսաթոշակը կվճարվի իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով․

• 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները,

• 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները և լիազորագրով կենսաթոշակ ստացողները:

Այսպիսով, բոլոր այն քաղաքաբնակ կենսաթոշակառուներն, ովքեր կենսաթոշակն ստանում են կանխիկ եղանակով և բացառությունների խմբում չեն, արդեն իսկ կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ ընտրելով անկանխիկ եղանակով կենսաթոշակը վճարող կազմակերպություն (որևէ բանկ կամ Հայփոստ)․ դիմելու վերջնաժամկետը 2021թ․ դեկտեմբերի 30-ն է։

Եթե քաղաքացին ընտրում է Հայփոստն, ապա Հայփոստի հետ պետք է նախապես կնքի Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման ու համալրման պայմանագիր, և այդ պայմանագիրը կնքած լինելը հավաստող տեղեկանքը (տեղեկանքը տրամադրվում է Հայփոստի կողմից) ներկայացնի դիմումին կից։

Բանկ ընտրելու դեպքում՝ քաղաքացին լրացուցիչ փաստաթուղթ չի ներկայացնում։

Այնուհանդերձ, եթե կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող քաղաքացին մինչև 2021թ․ դեկտեմբերի 30-ը չի դիմում կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, ապա ՀՀ քաղաքներում 2022 թ․ հունվար ամսվա կենսաթոշակների վճարումը կկատարվի ծրագրային մոդուլի կիրառմամբ, որի արդյունքում ինքնաշխատ եղանակով կընտրվի որևէ վճարող կազմակերպություն։ Երեք աշխատանքային օրվա ընթացքում ընտրված կազմակերպության մասին կենսաթոշակառուն կտեղեկանա հետադարձ կապի միջոցով՝ բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին (առկայության դեպքում) հաղորդագրություն ստանալու եղանակով։

Վճարման անկանխիկ եղանակի նշված կարգը տարածվում է նաև խնամքի նպաստի և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող՝ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, պարգևավճարների և պատվովճարների վրա։

Հիշեցնենք, որ կենսաթոշակների, նպաստների վճարման հետ կապված համանման ընթացակարգն արդեն իսկ կիրառվել է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թ․ հուլիսի 1-ից։