Թուրքիայի խորհրդարանը քննարկելու է Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգման հարցը

Լուրեր

30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
Բոլորը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովն այս շաբաթ քննարկելու է Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարացման հարցը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Օրինագիծը, որը նաև պետք է ստորագրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկվելու է նոյեմբերի 9-ի խորհրդարանի լիագումար նիստում։
«Անադոլու»-ի հետ զրույցում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության փոխնախագահ Բյուլենթ Թուրանն ասել է, որ Անկարայում հետաքրքրված են տարածաշրջանում բոլոր խնդիրների լուծմամբ։

«Ադրբեջանի մասին օրինագիը խորհրդարանում անցյալ տարի պաշտպանել են բոլոր կուսակցությունները՝ բացի Ժողովուրդների դեմոկկրատական կուսակցությունից (HDP)։ Հուսով եմ՝ այս տարի փաստաթուղթը կսատարեն բոլոր կուսակցությունները, և մենք կկարողանանք ընդգծել, որ Թուրքիան, նրա բանակը, անվտանգության ուժերն ու պետությունն ադրբեջանցի եղբայրների կողքին են»,- ասել է նա։

Թուրանը նշել է, որ Ադրբեջանին աջակցության օրինագծին բոլոր կուսակցությունների կողմից հավանությունը շատ կարևոր է՝ որպես եղբայրական ու բարեկամական երկրի հետ միասնության ուղերձ։

«Այդպիսի հարցերում անհրաժեշտ է միասնականություն։ Իհարկե, քաղաքական վեճեր կարող են լինել, սակայն որոշ հարցեր պետք է մնան դրանից դուրս։ Ադրբեջանի օրինագիծն այդպիսի հարցերից է։ Մենք կցանկանայինք, որ փաստաթղթին աջակցեն առանց բացառության բոլոր կուսակցությունները»,- ասել է պատգամավորը։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան թուրք զինվորականների ուղարկելու առաջարկն ընդունվել էր 2020 թվականի նոյեմբերի 17-ի խորհրդարանի լրագումար նիստում։ Խորհրդարանը թույլ էր տվել Ադրբեջան մեկ տարի ժամկետով զինվորականների ուղարկել՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև Ռազմավարական գործընկերության և փոխօգնության համաձայնագրի դրույթներից բխող պարտավորությունները կատարելու համար՝ հրադադարի ռեժիմի հաստատման խախտումների կանխման նպատակով, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ու Ռուսաստանի հետ հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնի առաքելության իրականացման համար։

Այս համատեքստում ենթադրվում է, որ Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելությունը ևս մեկ տարով երկարաձգվելու է։

Էմմա Չոբանյան