ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կարևորել է ռազմագերիների ազատ արձակումը․ Դունյա Միյատովիչի հուշագիրը

Լուրեր

31.03.2026 | 21:00
Իշխանությունը պիտի հրաժարվի բոլոր ընդդիմախոսներին «5-րդ շարասյուն», «գործակալ» կոչելուց․ դա հակադիր ռեակցիա է առաջացնում․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:54
«Գնացե՛ք, ձեր սեփական նավթը վերցրեք Հորմուզի նեղուցից». Թրամփը՝ դաշնակից երկրներին
31.03.2026 | 20:45
4,2 մլն դրամի ծախս, ոչ մի հեռուստադիտող․ ինչու է Պասկևիչյանի ֆիլմը 5 տարի մնում Հ1-ի արխիվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:30
Ինչ է վառում ձեր մեքենան. Factor TV-ն ստուգման է տարել ՀՀ-ում սպառվող բենզինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:27
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
31.03.2026 | 20:22
Մեկուսացվել է Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը
31.03.2026 | 20:14
Սարգիս Կարապետյանի վարորդը երկրորդ անգամ է տուգանվում․ միլիարդատիրոջ որդուն սպասարկող մեքենայի հետնապակուց գրությունը չի հեռացվել
31.03.2026 | 20:01
Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է պարտությունների շարքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:00
Քոչարյանից ներողություն կխնդրեմ, եթե իր պնդած սցենարով Փաշինյանը հեռացվի․ այլընտրանքը ընդդիմադիր միասնական բևեռն է․ Սամվել Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 19:51
«Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում
31.03.2026 | 19:45
Հայհոյող ու չպատժվող պաշտոնյաները․ արդյոք սադրանքն արդարացնում է էթիկայի խախտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 19:38
Վարչական ռեսուրս, ճնշումներ, ընտրակաշառք․ «Անկախ դիտորդի» դիտորդության արդյունքները
31.03.2026 | 19:25
Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
31.03.2026 | 19:12
Փաշինյանը եկեղեցու միջադեպի քրեական վարույթով տուժող ճանաչվե՞լ է․ ՔԿ-ն չի մանրամասնում
31.03.2026 | 19:00
Սամվել Կարապետյանի եղբայրը Սերժ Սարգսյանի ամենաբարձր պաշտոնյաներից էր, ո՞նց կապ չունի ՀՀԿ իշխանության հետ․ Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին վերջ դրած եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հուշագիր է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում հակամարտության մարդասիրական հետևանքներին և մարդու իրավունքների վիճակին։ Այն ձևակերպում է ութ առաջարկություն՝ մարդու իրավունքների հրատապ պաշտպանության համար, տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքից։

Հանձնակատարը նշում է, որ հակամարտությունից տուժած տարածքներ մուտքը շատ սահմանափակ է մնում հումանիտար օգնություն տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունների համար, և որ նման առաքելությունների գործունեությունն ավելի ու ավելի շատ է խոչընդոտվում:

Նրա կարծիքով՝ հակամարտությունից տուժած բոլոր տարածքների հասանելիության հարցը պետք է լուծվի առաջնահերթության կարգով։ Հանձնակատարը կոչ է անում բոլոր պատկան մարմիններին՝ մշակել մուտքի արդյունավետ և ճկուն եղանակներ, որոնք հնարավորություն կտան մարդասիրական և մարդու իրավունքների դերակատարներին օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր հրատապ մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեն:

2020 թվականի ռազմական գործողությունների բռնկումը ստիպել է տեղահանվել տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր բնակվում էին հակամարտության գոտում կամ դրա մոտակայքում, ի լրումն այն մարդկանց, ովքեր տեղահանվել էին 1990-ականների հակամարտությունից հետո:

«Յուրաքանչյուր ոք, ով տեղահանվել է հակամարտությունից և ներկայումս բնակվում է Հայաստանում կամ Ադրբեջանում, այդ թվում՝ հակամարտությունից տուժած տարածքներում, չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստիպված լինի վերադառնալ նախկին տները», – ասել է հանձնակատարը։

Նա շեշտել է, որ վերադարձը պետք է լինի կամավոր և պետք է իրականացվի ապահով և արժանապատիվ պայմաններում։ Վերադառնալ ցանկացողներին պետք է տրամադրվի հավաստի տեղեկատվություն՝ իրազեկված որոշում կայացնելու համար:

Հանձնակատարը նաև տեղյակ է տարածաշրջանում ականներով և պատերազմից հետո մնացած պայթուցիկներով աղտոտվածության բարձր մակարդակի մասին և ցավում է, որ ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր ականների պայթյունի հետևանքով զոհվել կամ լրջորեն վիրավորվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք: Նա կողմերին կոչ է անում համագործակցել և ներգրավվել տվյալների անհրաժեշտ փոխանակմամբ՝ ականազերծման գործընթացը հեշտացնելու համար։

Հանձնակատարը նշում է, որ ռազմագերիների, մասնավորապես՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը վիճելի է և սրում է առանց այն էլ լարված հարաբերությունները երկու երկրների միջև։ Հետևաբար, հրամայական է՝ ապահովել, որ դեռևս գերության մեջ բոլոր գտնվողները ստանան միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրությամբ երաշխավորված պաշտպանությունը, ինչպես նաև դյուրացվի նրանց ազատ արձակումն ու վերադարձը:

«Բազմաթիվ ընտանիքներ դեռ կրում են հակամարտության ծանրությունը, հատկապես նրանք, ովքեր կորցրել են ընտանիքի անդամին կամ ում հարազատներն անհետ կորած են: Հետևաբար, անհրաժեշտ է առաջնահերթություն տալ անհետ կորածների ընտանիքների կարիքներին, նրանց իրավական և գործնական կարիքներին, ինչպես նաև ճշմարտությունն իմանալու իրավունքին՝ որոշումներ կայացնելիս և այս խնդրին առնչվող բոլոր գործողությունները կատարելիս»,- ասել է հանձնակատարը:

Այս առումով երկու կողմերի հետ ավելի շատ ներգրավվածության կարիք կա՝ երկխոսությունը խթանելու, միասնական տվյալների բազա ստեղծելու և զոհվածների աճյունների հայտնաբերման ու նույնականացման հնարավորությունները մեծացնելու համար:

Բացի այդ, հանձնակատարը ստացել է արժանահավատ զեկույցներ հասարակական կազմակերպություններից և տուժածներից ու նրանց ընտանիքներից՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտման, ինչպես նաև հակամարտող կողմերի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին: Հանձնակատարն ընդգծում է, որ պետությունները, միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն, իրավական պարտավորություն ունեն՝ պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար պատասխանատուներին:

Ավելին, հանձնակատարը հատկապես անհանգստացած է բնակեցված տարածքների անկանոն գնդակոծությունների մասին հաղորդումներով, որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց շարքում զոհերի և լուրջ վնասվածքների: Նա կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին՝ հրաժարվել կասետային զինամթերքի օգտագործումից և ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների արդյունավետ հետաքննություն, ինչպիսիք են չկանոնակարգված և/կամ անհամաչափ հարձակումները, բացահայտել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին և ապահովել համարժեք և արդյունավետ փոխհատուցում զոհերի ընտանիքներին։

Հանձնակատարը նաև նկատում է, որ երկու երկրներում էլ հանրային քննարկումներում ավելի ու ավելի են նշանավորվում «թունավոր, թշնամական, անհանդուրժող և անհարգալից» հայտարարությունները:

«Մշտական ագրեսիվ հռետորաբանությունը կամ մյուս կողմին նշելու համար «թշնամի» բառի օգտագործումը միայն նպաստում է բաժանարար գծի տարբեր կողմերում ապրող մարդկանց միջև թշնամության հավերժացմանը»,- ավելացրել է հանձնակատարը:

Տաթև Ֆռանգյան