Թուրքիայի ՊՆ ղեկավարը Հայաստանին կոչ է արել «մոռանալ թշնամանքն» ու միանալ «տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափին»

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Թուրքիան կոչ է անում Հայաստանին՝ «հրաժարվել թշնամական քաղաքականությունից և միանալ տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափին»։ Այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Ադրեջանի և Թուրքիայի նախագահները դրսևորել են շատ կառուցողական մոտեցում՝ ուղղված ապագա սերունդների համար խաղաղ կյանքի ստեղծմանը, և բացել են նոր դարաշրջանի դուռը՝ հիմնված կայունության և համագործակցության վրա։ Մենք ակնկալում ենք, որ հայ պաշտոնյաները, հրաժարվելով ներկա քաղաքականությունից, կօգտագործեն պատմական այս հնարավորությունը, այդ թվում՝ «3+3» հարթակի մեր առաջարկի»,- ասել է Հուլուսի Աքարը։

Նա նշել է, որ Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանը հաղթել է, սակայն նոր պայքար է սկսվել Կովկասում կայուն խաղաղության ապահովման համար։

«Այդ կապակցությամբ «Շուշիի հռչակագիրը» ուժեղ քայլ է դեպի ապագա։ Բոլորը պետք է իմանան, որ ապագան չի կարող կառուցվել ատելության ու  քինախնդրության վրա։ Հայաստանը  պետք է դադարեցնի թշնամանքն ու նայի ապագային։ Մենք մեր կողմից կշարունակենք տարածաշրջանում խաղաղության, կայունության ու հանգստության ապահովման ուղղությամբ ջանքերը»,- ասել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։

Աքարը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ պատերազմում Ադրբեջանին աջակցելու համար։

Հավելենք, որ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը նախօրեին է ժամանել Բաքու։ Աքարին ուղեկցում են գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, տարբեր տեսակի զորքերի հրամանատարները։

Էմմա Չոբանյան