Սյունիքի մարզում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Լուրեր

28.04.2026 | 19:18
Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 19:09
ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
28.04.2026 | 19:00
Վարդան Ղուկասյանի՝ այս պահին ՀՀ գալը նշանակում է, որ նա կամիկաձե է․ քրգործերը շինծու են, դեմ կլինեմ․ Լևոն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:52
Կարմիր անձնագիր՝ առանց Արարատի․ ինչ կտա այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:44
Ուկրաինա-Իսրայել սկանդալը թափ է հավաքում. Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Իսրայելի հասցեին
28.04.2026 | 18:35
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, բանակը` անվտանգության երաշխիք․ ինչ է առաջարկում ԲՀԿ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:28
«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ
28.04.2026 | 18:19
Մուստաֆաևն ու Գալուզինը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններն են քննարկել
28.04.2026 | 18:10
Կանադայի վարչապետը Երևան կգա՝ ԵՔՀ գագաթնաժողովին // Հրապարակվել է ընտրողների նախնական ցուցակը․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 18:07
Խաղաղությունն այս գնով երաշխավորված չէ․ այն նոր ճգնաժամերի է բերելու․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:02
ԱՄԷ-ն հայտարարել է մայիսի 1-ից ՕՊԵԿ-ից դուրս գալու մասին
28.04.2026 | 17:54
Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:53
Բելառուսն ու Լեհաստանը 5-ը 5-ի դիմաց ձերբակալվածների փոխանակում են իրականացրել
28.04.2026 | 17:46
Առանց անվտանգության չի լինի ո՛չ տնտեսություն, ո՛չ զարգացում․ Արա Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:39
«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգում է դպրոցներում քաղաքական քարոզչության և երեխաների ներգրավման դեպքերի մասին
Բոլորը

Սյունիքի մարզում, այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «որովայնի «առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք տրավմատիկ շոկ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքի վիրահատարանում վիրահատության ժամանակ մահացել է։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Օհանջանյանն էր։

Գորիսի ոստիկանություն մեղայականով ներկայացել է նույն գյուղի բնակիչ՝ 39-ամյա Մայիսիկ Հ.-ն, որը հայտնել է, որ ապրիլի 1-ին, ժամը 20։30-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում իրենց գյուղի «Մարկոսյան հուշաղբյուր» կոչվող վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռոմիկ Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ ծեծի են ենթարկել իրեն և իր աներորդուն՝ համագյուղացի, 35-ամյա Էդուարդ Մ.-ին։ Մայիսիկ Հ.-ն հայտնել է նաև, որ վիճաբանության ընթացքում ինքը իր մոտ եղած դանակով հարվածել է Օհանջանյանի որովայնին և դիմել փախուստի։

Մայիսիկ Հ.-ն ձերբակալվել է։