Կրթական «լոքդաուն»՝ ֆունկցիոնալ անգրագիտության տեսքով. ինչպե՞ս համավարակը բերեց թերուսության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 20:26
Կոչ ենք անում Վրաստանին վերադառնալ եվրատլանտյան ինտեգրման ուղի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
19.11.2024 | 20:12
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
19.11.2024 | 20:00
Վարչապետը խնդիր է դրել՝ պատժել կոռուպցիոներներին, հետ բերել ապօրինի գույքը, համակարգերն են անբավարար աշխատել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:44
Կանանց դերը խաղաղության և անվտանգության ոլորտում պետք է առավել մեծանա Հայաստանում
19.11.2024 | 19:29
Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է Քիշնևում ԱԹՍ-ի ընկնելու մասին
19.11.2024 | 19:15
Ափսոսում եմ, որ Արգիշտի Քյարամյանը հեռացվեց․ շատ լավ կլինի՝ ԱԱԾ պետ նշանակվի․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:05
Պարոն Պետոյան, ակնկալում եմ, որ մարդ պետք է ազատվի աշխատանքից․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:52
Այլ ելույթներ՝ գաղջից, կսկիծից ու ցասումից չկա՞ն․ Ավինյանը կատակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:41
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն Ալիևին կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղակտիվիստներին
19.11.2024 | 18:32
Երևանաբնակ 100-ամյա տարեցները 1-ական մլն դրամ կստանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:23
Պարոն Իսկանդարյան, «калькулятор»-ը հանեք, հաշվենք․ Ավինյանը տրանսպորտի վճարների մուտքերն է հաշվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:15
Վահե Ղազարյանը և այլք իշխանությանը պետք էին կեղտոտ գործերի համար․ հիմա պետք չեն՝ հեռացնում է․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:08
ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ Ուկրաինան առաջին անգամ ATACMS հրթիռներով հարվածել է Ռուսաստանին
19.11.2024 | 18:00
Գերմանիայի ԱԳ նախարարը Երևան է գալիս, Կիևն արևմտյան հրթիռներով առաջին հարվածներն է հասցրել ՌԴ-ին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2024 | 17:51
Հաջորդ ընտրություններին մարդիկ պետք է հիշեն, թե այս թանկացումը իրենց ով է նվիրել․ Հայկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն՝ կորոնավիրուսի համավարակը զգալիորեն ավելացրել է թերուսությունը կամ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 10 տարեկան երեխաների համամասնությունը, որ չի կարող կարդալ և հասկանալ տարրական տեքստ, հասել է շուրջ 70 տոկոսի։ Սա լոքդաունի պատճառով դպրոցների փակման կամ հեռավար դասերի անցնելու հետևանք է։ Այս երկրների մեծ մասում դպրոցները փակ են եղել 200-250 օր, և շատերը դեռ փակ էլ մնում են։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ տարեսկզբին կանխատեսում կար, որ Հայաստանում ֆունկցիոնալ անգրագիտության աճը կկազմի 10 տոկոս, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ բացասական ազդեցությունն ավելի մեծ է՝ 17 տոկոս։ Մեր երկրում դպրոցների փակման ցուցանիշը շատ ավելի ցածր էր՝ 12 շաբաթ։ Մեր սովորողները հետ են ընկել մեկ կիսամյակի չափ՝ ի տարբերություն շատ երկրների, որտեղ մեկուկես տարվա բաց է գոյացել։ Բայց սա էլ, ըստ փոխնախարարի, շատ լուրջ խնդիր է՝ հատկապես, երբ այն գումարվում է կրթական համակարգի եղած խնդիրներին։

Կրթության փորձագետ Աննա Գևորգյանը նկատում է՝ համավարակը շատ ավելի խորացրել է թերուսության մակարդակը՝ ցայտուն դարձնելով ոլորտում արդեն իսկ առկա խնդիրները։ Նրա խոսքով՝ համավարակով պայմանավորված ընդհատումները, արձակուրդներն ու լոքդաունները խաթարում են կրթության շարունակականությունը։ Կրթության տեսչական մարմինը ներկայացրել է 2020 թվականի գործունեության հաշվետվություն։ Ստուգվել է հանրակրթության ոլորտում սովորողների մնացորդային գիտելիքների մակարդակը հայոց լեզու, մաթեմատիկա, ինֆորմատիկա առարկաներից: Հանրապետության 9 դպրոցներում՝ ներառյալ մի քանի մարզերն ու Երևանը, իրականացված ստուգումների ընթացքում տրվել են գրավոր աշխատանքներ «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա» առարկաներից:

Ստուգումների արդյունքում տրված գրավոր աշխատանքների մասով ունենք հետևյալ պատկերը.

«Հայոց լեզու» թելադրությանը մասնակցած 1004 սովորողներից անբավարար է գնահատվել 35%-ը, բավարար՝ 29%, լավ՝ 25%, գերազանց՝ 11%։

«Մաթեմատիկա» առարկայի գրավոր աշխատանքին մասնակցած 959 սովորողներից անբավարար է գնահատվել 47%, բավարար»՝ 38%, լավ՝ 10%, գերազանց՝ 5%։

«Ինֆորմատիկա» առարկայի թեստային աշխատանքին մասնակցած 965 սովորողներից անբավարար» է գնահատվել 16%, բավարար՝ 59%, լավ՝ 22%, գերազանց՝ 3%։

Կրթության փորձագետ Աննա Գևորգյանը շեշտում է՝ հարկավոր է հասկանալ՝ որոնք են տարբեր առարկաների գծով հետընթացի գրանցման պատճառները և ինչպես է պետք կազմակերպել հավելյալ դասեր։ Աննա Գևորգյանը նկատում է՝ 21-րդ դարը հիբրիդային դար է, պետք է լինել ճկուն, զուգահեռաբար կիրառել ուսումնական թվային և ոչ թվային մեթոդներ։ Նրա խոսքով՝ թվային տեխնոլոգիաները սակայն, կարող են ինչպես օգնել սովորողներին, այնպես էլ նպաստել թերուսության մակարդակի բարձրացմանը։

«Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում Հայաստանի 10 մարզերում և Երևանում իրականացվել է հետազոտություն 2020-ի մարտ-մայիս ամիսների արտակարգ դրության պայմաններում տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և իրենց ծնողների վրա առցանց ուսուցման հոգեբանական ազդեցության վերաբերյալ։

Ուսուցիչների անհանգստության, լարվածության, տագնապի և սթրեսի պատճառներն են՝ տեխնիկական խնդիրնեը, ծրագրերին չտիրապետելը, դասերը հեռավար կամ առցանց վարելու հմտությունների պակասը, երեխաների մասնակցությունը ապահովելու և հետադարձ կապը ապահովելու դժվարությունները, մեծ խմբի հետ աշխատելու դժվարությունները, ծնողների ներխուժումը դասապրոցես, առաջին դասարանցիների հետ աշխատելու դժվարությունները, անդադար հեռախոսազրույցները աշակերտների և ծնողների հետ։ Ցածր եկամուտ ունեցող ընտանիքները ավելի շատ են բախվել թվային սարքերի բացակայության, անորակ ինտերնետ կապի կամ կապի բացակայության խնդիրներին։ Անկախ եկամուտից՝ բոլոր ծնողները դժվարություններ են ունեցել` փորձելով համատեղել աշխատանքը, երեխաների և տան այլ անդամների խնամքը և առցանց դասերը։ Ինքնավստահության և կենտրոնացման պակաս, անօգնականություն, անհանգստություն և նյարդայնություն, սթրես, մենակություն և անորոշություն․ այս զգացողությունների մասին են նշել հարցված աշակերտները կամ հոգեբաններն ու ծնողները՝ երեխաների հույզերի ու զգացմունքների մասին խոսելիս:

COVID-19 սահմանափակումների պատճառով երեխաների մոտ նկատվել է ռեժիմի խախտում, ինքնուրույնության և ինքնակազմակերպման հմտությունների նվազում։ Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը շեշտում է՝ հարկավոր է արագ արձագանքել ֆունկցիոնալ անգրագիտությանը նպաստող խնդիրներին և դրանց լուծում տալ։ Նրա խոսքով՝ երբ պետությունը որոշում է, օրինակ, լոքդաունի գնալ, պետք է պահի կրթության ոլորտի շղթայական կապը առողջապահական, բիզնես և մի շարք այլ ոլորտների հետ։ Համավարակով պայմանավորված վարակակիրների թվի ահագնացող աճի և օրական 50-60 մահերի գրանցման պայմաններում պետությունը ծնողական և ուսուցչական համայնքի հետ համատեղ ջանքերով կրթության ոլորտում պետք է մշակի ճգնաժամային իրավիճակներում կառավարման հստակ մեխանիզմներ, իրականացնի ռիսկերի գնահատում և ստեղծի հուզական բարեկեցության համար նպաստավոր միջավայր։

Աննա Բաբաջանյան