Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է լրագրողներին

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը
Խնդրանքով դիմում եմ զանգվածային լրատվական միջոցների բոլոր ղեկավարներին․ ֆեյսբուքի իր էջում գրել է  ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Հարգելի և սիրելի լրագրողներ,առնվազն 7 ամիս է Հայաստանում սկսել է պատվաստման գործընթացը, և մենք՝ բուժաշխատողներս, ցավոք, դեռ հասարակության 12%-ին ենք կարողացել բացատրել, որ ներկա պահին այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը։

Ես գիտեմ, որ հասարակության վստահության կարևորագույն ու հզոր զենքերից մեկն այսօր ձեր ձեռքերում է, ուստի խնդրում եմ, եկեք մեր՝ բուժաշխատողների զենքերի հավաքածուում, ավելացրեք ձեր զենքերը, որպեսզի կարողանանք կանխենք այս կորոնավիրուսային աղետը, որը մոլեգնում է աշխարհում ու ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում բնակվող 6582 մարդու կյանք է խլել․․․

12 %-ի արդյունքն, ինձ ապացուցեց, որ ձեր ունեցած զենքերի բացակայությունը կամ սխալ կիրառումը մեր՝ բժիշկներիս, զենքերի հավաքածուում, ամեն վայրկյան միայն բարդացնում է մեր պայքարն այս նենգ հիվանդության դեմ պատերազմում։

Գաղտնիք չէ, որ այսօր ամենամեծ լծակները՝ հասարակությանը մատուցելու պատկանում է 4-րդ իշխանությանը։Սոցիալական դաշտի ազատությունը յուրաքանչյուրին հասու է դարձել ու յուրաքանչյուրի առջև բացվել է անվերահսկելի հնարավորություն` աշխատելու բաց տվյալների հետ, հանրայնացնելու տվյալներ, որ կարիք ունեն ուսումնասիրության, մշակման, համադրման, վերլուծության և նոր միայն հանրայնացման:

Պատրաստ եմ, բժշկական համալսարանի գիտական ողջ ներուժը տրամադրեմ, որպեսզի ՄԻԱՍԻՆ կարողանանք հասարակությանը մատուցեք միայն հավաստի և փաստերի վրա հիմնված բժշկագիտական տեղեկատվություն։

Հավատացեք, մեզ՝ բժիշկներիս, այս կորոնամիֆային տեղեկատվական հոսքերի շրջանում, ձեր՝ լրագրողների, գրագետ աշխատանքը օդ ու ջրի պես անհրաժեշտ է։

Սպիտակ Բանակն այսօր պատվով կատարում է իր աշխատանքը,առաջարկում եմ և խնդրում եմ միացեք Սպիտակ Բանակին՝ և այս կորոնամիֆային տեղեկատվական տարափի միջից միասին դուրս կբերենք միայն գիտական նյութերը և կմատուցենք ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ:

Արդյունքում, կկանխենք կորոնաաղետը, կփրկենք Մարդկանց և կայուն ֆունդամենտ կստեղծենք՝ առողջ սերունդ ունենալու համար։

Հ․Գ․ Երկուշաբթի օրվանից՝ ԵՊԲՀ-ում, ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ԶԼՄ-ներին մասնագիտական տեղեկատվություն տրամադրելու նպատակով։Աշխատանքային խումբն ունի հստակ սկզբունք՝ աշխատելու է օբյեկտիվ, արագ, փաստական ու կառուցողական։

Երկուշաբթի կներկայացնենք մասնագետներին և նրանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն 7օր՝ 24 ժամ»,- գրել է Մուրադյանը։