Աբովյանի ընտրություններին գնում ենք հաղթելու մղումով. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
Բոլորը

«Որևէ մեկն իրավունք չունի քաղաքը թողնել որևէ մեկին, այն Աբովյանի քաղաքացուն է պատկանում»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Կոտայքի նախկին մարզպետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Աբովյանում առաջիկայում սպասվելիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական պայմանավորվածություն կա՞ Աբովյան քաղաքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «թողնելու» մասին։

Պետրոսյանը նշեց, որ որպես ՔՊ-ի Աբովյանի տարածքային կառույցի և կուսակցության վարչության անդամ՝ այս անգամ ևս ներգրավված է ՏԻՄ գործընթացներում. «Մեր թեկնածուն վարչության որոշմամբ է առաջադրվել։ 60 հոգանոց ավագանու ցուցակ ենք ներկայացրել, իսկ թեկնածուն՝ Պավել Ցուգունյանը, դեռևս 2017թ․-ից մեր շտաբի պետն է եղել Աբովյանում։ Այսինքն, մեր թեկնածուի ընտրությունը պայմանավորված է բացառապես ինստիտուցիոնալ որոշմամբ»։

Պետրոսյանն ընդգծեց, որ նախորդ ընտրություններում պարտվել են, բայց դասեր քաղելով՝ առաջ են շարժվում. «Մենք գնում ենք հաղթելու վճռականությամբ և ունենք բոլոր նախադրյալները՝ դրան հասնելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում: