Ուկրաինայում ՋԷԿ-երի էներգաբլոկների կեսից ավելին դադարել է գործել

Լուրեր

30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Նոյեմբերի 4-ի դրությամբ՝ Ուկրաինայում ՋԷԿ-երի էներգաբլոկների կեսից ավելին չի գործում։ «Նաշ» հեռուստաալիքի եթերում այս մասին ասել է Գերագույն ռադայի «Բատկիվշչինա» կուսակցությունից պատգամավոր, բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Իվան Կրուլկոն, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ունենք ՋԷԿ-երի 88 էներգաբլոկ, որոնց արտադրած էլեկտրաէներգիան հավասարակշռում է ատոմային էներգետիկան։ Այսօրվա դրությամբ՝ 88 էներգաբլոկներից 37-ն է գործում, 51-ը չի գործում։ Դրանց կեսը չի գործում, այսպես կոչված, վթարային հայցով։ Դա վառելիքի պակասն է։ Այսինքն՝ պատրաստ են, բայց չեն գործում»,- ասել է խորհրդարանականը։

Նրա խոսքով, պետական սեփականություն հանդիսացող «Տրիպիլսկա» ՋԷԿ-ը՝ Կիևի տարածաշրջանի ամենահզոր էլեկտրակայանը, դադարեցրել է աշխատանքը՝ ածխի մատակարարումների նվազման պատճառով։

«Սա լուրջ խնդիր է, ի՞նչ ենք անելու այս իրավիճակում, երբ, Աստված մի արասցե, հոսանքի բացակայության պատճառով սկսվեն հովհարային հոսանքազրկումներ, այդ թվում՝ հիվանդանոցներում»,- զգուշացրել է պատգամավորը։

Ավելի վաղ «Ուկրէներգո» ընկերությունը հայտնել էր, որ Ուկրաինան ստիպված է եղել որպես վթարային օգնություն օգտվել Բելառուսի էներգահամակարգից, որի մոտավոր ծավալը կազմել է մոտ 3500 ՄՎտ/ժ։

Տաթև Ֆռանգյան