ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ միանալով ԱՊՀ-ին․ ԼՂ-ի խնդիրը կապ չունի դեմարկացիայի հետ․ Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.03.2026 | 21:00
Իշխանությունը պիտի հրաժարվի բոլոր ընդդիմախոսներին «5-րդ շարասյուն», «գործակալ» կոչելուց․ դա հակադիր ռեակցիա է առաջացնում․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:54
«Գնացե՛ք, ձեր սեփական նավթը վերցրեք Հորմուզի նեղուցից». Թրամփը՝ դաշնակից երկրներին
31.03.2026 | 20:45
4,2 մլն դրամի ծախս, ոչ մի հեռուստադիտող․ ինչու է Պասկևիչյանի ֆիլմը 5 տարի մնում Հ1-ի արխիվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:30
Ինչ է վառում ձեր մեքենան. Factor TV-ն ստուգման է տարել ՀՀ-ում սպառվող բենզինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:27
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
31.03.2026 | 20:22
Մեկուսացվել է Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը
31.03.2026 | 20:14
Սարգիս Կարապետյանի վարորդը երկրորդ անգամ է տուգանվում․ միլիարդատիրոջ որդուն սպասարկող մեքենայի հետնապակուց գրությունը չի հեռացվել
31.03.2026 | 20:01
Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է պարտությունների շարքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:00
Քոչարյանից ներողություն կխնդրեմ, եթե իր պնդած սցենարով Փաշինյանը հեռացվի․ այլընտրանքը ընդդիմադիր միասնական բևեռն է․ Սամվել Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 19:51
«Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում
31.03.2026 | 19:45
Հայհոյող ու չպատժվող պաշտոնյաները․ արդյոք սադրանքն արդարացնում է էթիկայի խախտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 19:38
Վարչական ռեսուրս, ճնշումներ, ընտրակաշառք․ «Անկախ դիտորդի» դիտորդության արդյունքները
31.03.2026 | 19:25
Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
31.03.2026 | 19:12
Փաշինյանը եկեղեցու միջադեպի քրեական վարույթով տուժող ճանաչվե՞լ է․ ՔԿ-ն չի մանրամասնում
31.03.2026 | 19:00
Սամվել Կարապետյանի եղբայրը Սերժ Սարգսյանի ամենաբարձր պաշտոնյաներից էր, ո՞նց կապ չունի ՀՀԿ իշխանության հետ․ Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, պատերազմի դադարեցման մեկ տարին է լրանում։ Ի մի բերենք մեկ տարվա ընթացքն ու սպասվելիք պրոցեսներից խոսենք։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում խոսք է գնում կողմերի համաձայնությամբ նոր ուղիներ կառուցելու մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը կապող։ Ի՞նչ է ծրագրվում այս հարցով։ Արդյո՞ք Հայաստանը քննարկում է Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանին կապող էստակադաներ, թունելներ կառուցելու հարցը։ Եթե այո, ապա ի՞նչ կարգավիճակ են ունենալու այդ կառույցները։

-Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբում արձանագրված է, որ բոլոր ապաշրջափակվող ենթակառուցվածքները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքում։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա, Ադրբեջանի արևմտյան շրջանները Տավուշի մարզին սահմանակցող շրջաններն են, և եթե այդտեղ նոր ճանապարհներ կառուցվեն․․․ այնտեղ մի փոքր հատված կա, օրինակ՝ Բերդից դեպի Թովուզ տանող ճանապարհը, որ որոշակի ներդրման և որոշակի նոր ենթակառուցվածքներ ստեղծելու դեպքում՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները հնարավորություն են ստանում Հայաստանի տարածքն օգտագործելով՝ կապվել Նախիջևանի հետ։ Բայց այստեղ կարևոր է ևս մեկ անգամ նշել այն հանգամանքը, որ բոլոր ապաշրջափակվող ենթակառուցվածքները լինելու են տվյալ պետության սուվերեն վերահսկողության տակ։

-Եթե այդ հարցերի շուրջ կա համաձայնություն, ինչո՞ւ չեն հայտարարվում ապաշրջափակման ժամկետներ, սխեմաներ։

-Բանակցություններն ընթանում են, որովհետև երբեմն, երբ բոլոր կամ հետագա հարցերը համաձայնեցված չեն, դժվար է լինում սկզբնական հարցերը համաձայնեցնել։

-Ո՞ր հարցը համաձայնեցված չէ, դա է ամենակարևորը։

Գիտեք, որ քննարկվում է երկաթգծի հնարավոր ապաշրջափակման հնարավորությունը։ Հորադիզից մինչև Մեղրի երկաթգծի ենթակառուցվածքների մի մասը, այսպես ասած, ճանապարհը կա՝ ռելսերը չկան, և այդտեղ մեծ ներդրումների կարիք կա։ Խոսքը միլիարդավոր դոլարների ներդրումների մասին է։ Եվ այդ հարցերում պետք է որոշակի հստակություններ լինեն, որպեսզի կարողանանք առաջ գնալ։

-Ո՞վ է անում ներդրումը և ի՞նչ չափով։

-Բոլոր ներդրումները կատարվում են տվյալ պետության սուվերեն հնարավորությունների շրջանակում։

-Մինչև տարեվերջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպելո՞ւ են, թե՞ ոչ։ Վստահ եմ, պարո՛ն Գրիգորյան, գիտեք՝ այս ընթացքում ինչ տեղեկություններ շրջանառվեցին։ Ամենածայրահեղ քննադատությունն այն էր, որ նոր զիջողական պայմանավորվածություն պետք է լինի։ Անգամ ընդդիմադիր ուժերը նոյեմբերի 8-9-ին հանրահավաքներ են հայտարարել։

-Բայց տարեվերջին չէին ասում այդ հանդիպումը, խոսում էին նոյեմբերի 9-ի մասին։ Սրա մասին արտգործնախարարը Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է, որևէ ավելացնելու բան չկա։ Մինչև տարեվերջ այս պահին դժվար կլինի խոսել, թե ինչ ֆորմատով և ինչ հանդիպումներ են հնարավոր Ռուսաստանի հետ։ Բայց այս պահին օրակարգում այդպիսի հարց չկա։

-Արդյո՞ք պաշտոնական Երևանը քննարկում է Ադրբեջանի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցը՝ հիմք ընդունելով 1920-ականների՝ ռուսական Գլխավոր շտաբում եղած քարտեզները։

Ընդհանուր առմամբ, սահմանների ճանաչումը փոխկապակցելն այլ հարցերի հետ որևէ տեղ չտանող քննարկում է։ Գիտեք, որ մենք հայտարարել ենք՝ պատրաստ ենք սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։ Այս մասով մենք պատասխան առաջարկություններ ենք ներկայացրել ՌԴ-ի մեր գործընկերներին և ակնկալում ենք Ադրբեջանի քայլերը, որպեսզի կարողանանք առաջ գնալ։ Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն սահմանների հստակեցմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

-Մինչ այս հայկական կողմին Թուրքիան և Ադրբեջանը պայման են առաջադրել հարաբերությունների հաստատման՝ սահմանների և տարածքային ամբողջականության ճանաչումը։ Առանձին փաստաթղթով ամրագրվելո՞ւ է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը՝ Հայաստանի։

-Հայաստանը և Ադրբեջանը, միանալով ԱՊՀ-ին, երկուսն էլ ժամանակին՝ դեռ 90-ականներին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և այստեղ կոնտեքստը, բնականաբար, Լեռնային Ղարաբաղն է։ Տարածքային խնդիր չի եղել Լեռնային Ղարաբաղը, այն եղել է այնտեղ ապրող հայերի ինքնորոշման խնդիր, և հարցն ամբողջ ընթացքում այդ տրամաբանության մեջ է քննարկվել։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը, 90-ականներին միանալով ԱՊՀ-ին, և Հայաստանն էլ, լինելով ԱՊՀ-ի հիմնադիրներից մեկը, ընդունել է հիմնադիր փաստաթուղթ, որտեղ բոլորը բոլորի տարածքային ամբողջականությունը ճանաչում են։ Բայց դա չի խանգարել ունենալ հարց, որը պետք է քննարկվի և որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակում կամ աշխատանքային խմբում քննարկվել։ Կա հատուկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար ստեղծված միջազգային կառույց, դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և հարցը քննարկվելու է այդտեղ՝ երկարատև լուծում ստանալու տրամաբանության շրջանակում։

-Ավելի պարզ հարցնեմ՝ այս գործընթացը չի՞ բերելու Արցախից հրաժարման։

-Հստակ է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը չի կարող կապվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման միակ և կարևոր միջազգային հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է և պետք է ակտիվացնել Մինսկի խումբը՝ խնդրի քաղաքական երկարատև լուծման նպատակով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան