Արման Թաթոյանը զբաղվում է քաղաքական գործունեությամբ․ նրա թիրախում իշխանությունն է․ Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.02.2026 | 23:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
18.02.2026 | 23:18
«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ
18.02.2026 | 23:04
Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18.02.2026 | 21:28
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը
18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
18.02.2026 | 21:00
ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:49
Վաղը «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը
18.02.2026 | 20:43
Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար
18.02.2026 | 20:30
Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

-Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ խնդիրներ ունեք ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։ Նա երեկ Ձեզ առնչվող այս հայտարարությունն է արել․ «Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները։ Ընդհանրապես, ո՞վ է նրան իրավունք տվել մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել։ Դա բացահայտ ոտնձգություն է ՀՀ ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից»։ Նա դիմելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Ինչո՞վ եք բացատրում Ձեր և ՄԻՊ-ի միջև լարվածությունը։ 

-Ես որևէ լարվածություն իմ և տվյալ անձի միջև չեմ տեսնում, ես ընդամենը հայտարարել եմ, որ նա քաղաքական գործունեությամբ է զբաղվում, և շարունակում եմ պնդել դա։ Ի դեպ, քաղաքական գործունեություն ասելով՝ ես նկատի ունեմ իր անաչառ չլինելը, որովհետև կա պատմություն։ Եթե չեմ սխալվում, նա նշանակվել է 2016 թվականին, և Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին։

-Անձամբ ներկա եմ եղել այդ ասուլիսին, նա ասել է «Եթե այդ երթն ունենար խաղաղ նպատակ, չէր անցկացվի Սարի Թաղի մութ ու նեղ փողոցներով, զինված խմբին միանալու կոչերով»։

Մութ փողոցներով քայլում էին․․․ այն ժամանակ մեղադրում էր քաղաքացիներին, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանի գործառույթն է՝ քաղաքացուն պաշտպանել պետությունից, մանավանդ՝ ավտորիտար ռեժիմում։ Հիմա ամբողջ քննադատության թիրախ է իշխանությունը։ Ես հասկանում եմ, որ գործառույթ ունի, և մարդու իրավունքների պաշտպանության հարցում որևէ խնդիր չեմ տեսնում։ Ես միակ խնդիրը տեսնում եմ, որ քաղաքական հայտարարություններ է անում իր լիազորությունների հետ որևէ առնչություն չունեցող և այն ժամանակ նմանատիպ հայտարարություն չէր անում։ Ասում էր՝ ինչո՞ւ եք Սարի Թաղում մութ ճանապարհներով գնացել, մեղադրում էր ցուցարարներին։ Այս տրամաբանության մեջ է իմ տեսած խնդիրը։

-Բայց մեկ այլ իրականություն էլ կա Արման Թաթոյանը, այնուամենայնիվ, գնում է սահմանային գյուղեր, փաստագրական աշխատանքներ է իրականացնում, միջազգային կառույցներում է ներկայացնում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները։ Պարո՛ն Գրիգորյան, չե՞ք կարծում, որ այս դիմակայությունը կարող է վնասել այդ աշխատանքներին, որը Հայաստանի Հանրապետության աշխատանքն է, և ձեր երկուսի խնդիրը չէ։

Երբ նա քաղաքականությամբ է զբաղվում, այդ ժամանակ է նա վնաս հասցնում այդպիսի զեկույցներին։ Որևէ մեկը հարցականի տակ չի դնում նրա կատարած այդպիսի աշխատանքները։ Երբ լիազորությունների շրջանակում ցանկացած պաշտոնյա զբաղվում է գործունեությամբ, նրան որևէ մեկը բան չի ներկայացնում՝ պահանջ կամ խնդիր։ Միակ խնդիրն այն է, ինչպես նշեցի, քաղաքական գործունեությամբ է զբաղվում, երբեմն՝ քաղաքացիներին մեղադրելը 2016-ին, 2018 թվականից հետո այլ դիրքորոշումներ ունենալը։ Խնդիրը միայն այդտեղ է։ Սրա մասին է եղել ողջ խոսակցությունը, և անհասկանալի է նույնիսկ այդ զեկույցի ժամանակ այլ թեմաներ քննարկելը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան