Միջխորհրդարանական միությունում Արթուր Վանեցյանին կփոխարինի Հայկ Մամիջանյանը
Քաղաքականություն
04.11.2021 | 17:53Նոյեմբերի 4-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահել է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:
Խորհուրդը փոփոխություն է կատարել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի ԱԺԽՈ-018-Ա որոշման մեջ, ըստ որի` Միջխորհրդարանական միությունում ԱԺ ութերորդ գումարման պատվիրակության կազմում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին կփոխարինի նույն խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը: