Ալիևը հայտարարել է, որ Հայաստանից պատասխան չեն ստացել Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիր կնքելու և սահմանների դեմարկացիայի առաջարկներին

Լուրեր

30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանը հետկոնֆլիկտային փուլում հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մի շարք առաջարկություններով, սակայն մինչ օրս Երևանից պատասխան չի ստացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող «Աշխարհը COVID-19-ից հետո» ֆորումի ժամանակ ունեցած ելույթում, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

«Ադրբեջանը Հայաստանին մի շարք առաջարկներ է ներկայացրել՝ սկսել խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը, քանի որ մենք մտադիր ենք խոսել խաղաղության, ոչ թե պատերազմի մասին։ Սակայն, ցավոք, այդ առաջարկը դեռ անպատասխան է մնացել»,- ասել է Ալիևը։

Նա կրկին հնչեցրել է ադրբեջանական թեզը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է։
Ըստ Ալիևի՝ Ադրեջանն առաջարկել է Հայաստանի հետ սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա սկսել, որպեսզի ապահովվի երկու երկրների տարածքային ամբողջականությունը։

«Այդ ամենը համապատասխանում է միջազգային նորմերին, սակայն այդ հարցը դեռ լուծում չի գտել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը, իբր, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում «առավելագույնս կառուցողական է, և իրավիճակի հետագա զարգացումը կախված է Հայաստանի դիրքորոշումից»։

«Մեր դիրքորոշումը միանշանակ պարզ է։ Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններ սկսել և խաղաղության պայմանագիր ստորագրել։ Մենք ցանկանում ենք այդ էջը փակել ու սահմանները որոշել, սակայն, ինչպես տեսնում եք, Հայաստանից պատասխան չկա։ Կարելի է ասել, որ մի ամբողջ տարի նրանք լռություն են պահպանում։ Կարծում եմ՝ նրանք չեն կարող դիմադրել Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նշենք, որ Հայաստանի բազմիցս է հայտարարել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի իրականացման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, որին Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքում։

Էմմա Չոբանյան