Հայկ Խանումյանը հետայսու ընդունելու է միայն պատվաստված քաղաքացիներին
Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը հետայսու ընդունելու է միայն պատվաստված քաղաքացիներին։
Նախարարության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Տեղեկացնում ենք, որ նոյեմբերին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի մոտ քաղաքացիների ընդունելություն չի կազմակերպվելու:
Դեկտեմբեր ամսից ընդունելության կարող են գրանցվել միայն պատվաստված քաղաքացիները՛»: