Խոստանո՞ւմ ենք` մայրուղիների վրա բահով ավազ ցանող մարդկանց չե՞նք տեսնի. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է հայաստանյան միջպետական ու հանրապետական ավտոճանապարհների կառավարումն իրականացնել թվային վերահսկողության տարբերակով ու նորագույն տեխնիկայով։

ՀՀ կառավարությունը մտադիր է հայաստանյան միջպետական ու հանրապետական ավտոճանապարհների կառավարման նոր համակարգ ներդնել։ Այս մասին կառավարության նիստում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։

Նախագծով առաջին հերթին նախատեսվում է ներդնել ավտոճանապարհների հսկողության նոր` էլեկտրոնային համակարգ։

«Դա թույլ կտա ճանապարհների հսկողությունն իրականացնել իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի և ճանապարհային ցանցի կառավարման համակարգի «Մոնիթորինգ» բաժնի միջոցով: Հաշվի առնելով, որ սա նորույթ է, և թե՛ մեզ, թե՛ սպասարկող կազմակերպություններին որոշակի ժամանակ է պետք այս հավելվածով աշխատելու համար` առաջարկում ենք այն կիրառել 2023թ–ի հունվարի 1-ից։ Բայց մենք որոշ կազմակերպությունների հետ կսկսենք սա փորձնական կիրառել»,- նշեց Սանոսյանը։

Ծրագրի երկրորդ կետով առաջարկվում է լրացուցիչ պայմաններ կիրառել սպասարկող կազմակերպությունների աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների համար։ Մասնավորապես սահմանվում է, որ դրանք պետք է ապահովված լինեն ձյունամաքրիչ մեքենաներով` կահավորված ձյունամաքրիչ սարքավորումներով, ավազացանիչ սարքերով և տեղորոշման համակարգով:

«Ուզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ և ներդնել մեքենաներ, որոնք մի կողմից մաքրում են, մյուս կողմից ավազը շաղ տալիս»,– ասաց նախարարը։

Ավելացվում է նաև մեքենաների քանակի պահանջը՝ սահմանելով յուրաքանչյուր 40 կմ ճանապարհահատվածի հաշվով 1 միավոր տեխնիկա: Մեքենաները պետք է լինեն հիմնականում 15 և ավելի փոքր տարիքի, դրանց 70 տոկոսը պետք է լինեն կապալառուի սեփականությունը:

Ճանապարհների սպասարկման ընթացքում երթևեկության անվտանգության անվտանգությունն ապահովելու նպատակով սպասարկող կազմակերպությունները կապահովվեն նաև լրացուցիչ կահավորանքի միջոցներ և հնարավորություն կունենան գծանշում կատարելու` պետական մարմինների հանձնարարությամբ:

Այս ամենի դիմաց նախարարությունն առաջարկում է ավելացնել սպասարկող կազմակերպությունների ֆինանսավորումը` 1 կմ ճանապարհահատվածի ընթացիկ պահպանման արժեքների միջին գնի վրա կիրառելով 1.3 գործակից։

«Մենք խոստանո՞ւմ ենք, որ մայրուղիների վրա բահով ավազ ցանող մարդկանց չենք տեսնի»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:

Սանոսյանը պատասխանեց, որ նոյեմբեր-դեկտեմբերին մրցույթներ կհայտարարվեն, այդ պահանջները դրվելու են, և մրցույթի արդյունքում աշխատանքներն իրականացվելու են նորագույն տեխնիկայով:

Մանրամասները՝ տեսանյութում: