Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ նոյեմբերի 22-ին այցելել է «Գուրուս» ընկերություն, որը մատուցում է բիոմետրիկ ծառայություններ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական և պայմանագրային հետազոտական ընկերություններին (CRO): Ծառայությունները ներառում են վիճակագրական ծրագրավորում՝ SAS և R լեզուներով (Statistical Programming), կլինիկական տվյալների մշակում (Clinical Data Management), կենսավիճակագրություն (Biostatistics) և ավելին: Ընկերությունն ունի SAS ծրագրավորողների փորձառու և ամենամեծ թիմը տարածաշրջանում։

Ընկերության համահիմնադիր և տնօրեն Վահե Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է աշխատանքային տարածքում, ծանոթացել աշխատակիցներին, ընկերության բազմաշերտ գործունեությանը։ Վահե Մարտիրոսյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել է՝ սկսել են 2019 թվականից, իսկ 2021-2023 թվականներին՝ ընդլայնելով աշխարհագրությունը, մասնաճյուղեր են բացել Վանաձորում, Իջևանում և Գյումրիում։ Ընկերությունը սերտ համագործակցում է ՀՀ բուհերի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանում ֆրանսիական և այլ համալսարանների հետ:

Նախարարին է ներկայացվել նաև ընկերության կրթական ծրագրերը։ Նշվել է, որ հիմնադրումից ի վեր «Գուրուս»-ը ստեղծել է իր սեփական դասընթացների համակարգը։ Վահե Մարտիրոսյանը ընկերության գլխավոր ձեռքբերումներից է համարում իրենց կողմից ստեղծված և մշակված թրեյնինգների ծրագիրը՝ Gurus Academy-ն, որի շնորհիվ ընկերությունը համալրում է իր աշխատակիցների ցանկը ոչ միայն Երևանում, այլ նաև ՀՀ մարզերում։ Այս համատեքստում նախարարը խոսել է համատեղ աշխատանքներ սկսելու մասին՝ դաշտ ձևավորելու առումով: Անդրադարձ է կատարվել Կառավարության և ԲՏԱՆ կողմից պետական այն ծրագրերին, որոնցում ընդգրկվել և մասնակցություն է ունեցել Գուրուսը։

Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտը կառավարության գերակա ուղղություններից է, որի զարգացումը մեծապես կախված է նաև, թե ինչպես է պետությունը համագործակցում մասնավոր ընկերությունների հետ։ Նախարարը մանրամասներ է ներկայացրել ոլորտի առաջընթացին ուղղված օրենսդրական նախաձեռնություններից, լսել աշխատակիցների կարծիքը առաջարկվող փոփոխությունների մի շարք կետերի վերաբերյալ։

Ընկերության ներկայացուցիչները խոսել են նաև իրենց նոր հավելվածից, որը տվյալների վիճակագրական ավտոմատացված վերլուծության և վիզուալիզացիայի համար է: Հավելվածը հիմնված է SAS, R (Shiny), JavaScript և այլ ծրագրավորման լեզուների վրա: Նախարարության կողմից գործիքի ուսումնասիրման և հնարավոր կիրառման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Քննարկվել են նաև պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում համագործակցության մի շարք այլ հնարավորություններ։