Ժամանակն է «3+3» տարածաշրջանային մեխանիզմի շուրջ ծրագրերը գործնական հարթություն բերել․ Զախարովա

Լուրեր

30.07.2026 | 10:45
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:41
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
Բոլորը

Ռուսաստանը կարծում է, որ ժամանակն է «3+3» տարածաշրջանային մեխանիզմի շուրջ ծրագրերը գործնական հարթություն բերել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա շեշտել է, որ Մոսկվան աջակցում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների գաղափարը՝ ստեղծել «3+3» տարածաշրջանային հարթակը։

«Մենք կարծում ենք, որ ժամանակն է այդ ծրագրերը տեղափոխել գործնական հարթություն։ Բազմակողմանի տարածաշրջանային համագործակցությունը համապատասխանում է դրա ենթադրյալ բոլոր անդամների շահերին։ Ռուսաստանը կարծում է, որ «3+3»-ի գործարկումը կնպաստեր միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանն ու տարածաշրջանի տրանսպորտային ներուժի և տնտեսության բացմանը»,- հայտարարել է Զախարովան։

Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ այս ձևաչափը կարող է և կլուծի ինչպես նախկին, այնպես էլ նոր խնդիրները։

Տաթև Ֆռանգյան