Արթիկում ՏԻՄ ընտրություններում կպայքարեն նախկին ու ներկա քաղաքապետները, փոխքաղաքապետը, գործարարներ

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 7 քաղաքական ուժ՝ 1 դաշինք և 6 կուսակցություն։

Թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ փաստաթղթերի ներկայացման ժամկետը դեռ չի ավարտվել, այս պահին ուսումնասիրում են դրանք, եթե խնդիրներ չլինեն, թեկնածուներին կգրանցեն նոյեմբերի 5-ին։

ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել «Միասնական Արթիկ» դաշինքը, որի համայնքապետի թեկնածուն Մխիթար Վարագյանն է՝ Արթիկ համայնքի ներկայիս ղեկավարը։

Վերջինս նախկին ՀՀԿ-ական է, ԱԺ նախկին պատգամավոր։ Նա ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի վարչության անդամ էր, սակայն 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Արթիկում կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ Շիրակի մարզային կառույցը սատարեց ոչ թե նրա թեկնածությունը, այլ նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի, այդուհանդերձ, հաղթանակ տարավ Մխիթար Վարագյանը։

Արթիկ խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցում է նաև Արթիկի ներկայիս փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական» կուսակցությամբ։ Արտակ Հարությունյանը զբաղվում է նաև բիզնեսով․ շինանյութի խանութների ցանց ունի Արթիկի տարածաշրջանում։ Այս կուսակցությունը ավագանու անդամների 37 թեկնածու ունի։

ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև Արթիկի նախկին քաղաքապետը, նախկին ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանը։ Նա այժմ զբաղեցնում է Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Արսեն Աբրահամյանն առաջադրվել է Արման Բաբաջանյանի հիմնած «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությամբ։ Այս կուսակցությունն ավագանու 36 թեկնածու ունի։

Խոշորացված Արթիկ համայնքում տեղական իշխանության ձևավորելու համար կպայքարի նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որի թեկնածուն Շիրակի նախկին փոխմարզպետ, Փանիկ համայնքի բնակիչ Դավիթ Սեխլեյանն է։ Վերջինս մասնագիտությամբ տնտեսագետ է, երկար տարիներ աշխատել է բանկային համակարգում, նաև գործարար է, ունի խոշոր անասնաֆերմա։ Այս կուսակցությունն ավագանու անդամության 24 թեկնածու ունի։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ևս մասնակցության հայտ է ներկայացրել, համայնքապետի թեկնածուն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Մաթիլյանն է։ ՀՅԴ-ի ընտրական ցուցակում 22 անուն կա։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնաքապետի թեկնածու է առաջադրել Պեմզաշեն համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանին՝ ԵԿՄ Արթիկի բաժանմունքի նախագահին։ Նա գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է։ Իշխող կուսակցությունն այս ընտրություններում հանդես է գալիս ավագանու 41 թեկնածուով։
Խոշորացված Արթիկ համայնքի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի է նաև Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ավագանու ցուցակը գլխավորում է գործարար Արթուր Աստոյանը։ Նա Արթիկում հայտնի է որպես ձեռնոցի գործարանի հիմնադիր։

Թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանի տեղեկացմամբ այս պահի դրությամբ Արթիկի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 244 թեկնածու։

Հիշեցնենք, որ Արթիկ քաղաքը և տարածաշրջանի 23 համայնքներ միավորվում են և, ըստ այդմ, ընտրողների թիվը 36 հազար 943 է։

Արմիկ Մովսիսյան