Ավելացել է Սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին շարունակվել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների եւ ծախսերի քննարկումը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը հայտնել է, որ 2022 թվականին  եւս կառույցն իրականացնելու է  միակ՝ «Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովում» ծրագիրը, որի համար Կառավարությունը կհատկացնի 704 մլն 600 հազ. դրամ, որի  2 տոկոսը ՍԴ-ի պահուստային ֆոնդն է:

Բյուջեի 89 տոկոսն ուղղվելու է աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը, իսկ մնացած գումարով ապահովվելու է կառույցի բնականոն գործունեությունը: Սամվել Առաքելյանի խոսքով՝ 2021 թվականին էականորեն ավելացել է Սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունը՝ պայմանավորված ՍԴ ներկայացվող դիմումների քանակով: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը կարեւորել է ՍԴ-ին հատկացվող ֆինանսավորման ավելացումը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հետաքրքրվել է, թե կա՞ որեւէ գնահատական, թե ՍԴ ներկայացվող դիմումներից  որոնք են ձեւական բնույթ կրում, որի նպատակը պարզապես ՍԴ-ի ծանրաբեռնումն է: Սամվել Առաքելյանը կոռեկտ չի համարել նման գնահատական հնչեցնել, սակայն նշել է, որ դիմումատուների հետ անհատական զրույցներում,  եթե նման տպավորություն ունենա, չի վարանի  իր կարծիքը հայտնել: