Նախագահի գործուղումների համար տրվող 425 մլն դրամից ի՞նչ արդյունավետություն կա. Վարդանյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 10:49
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
Բոլորը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ միայն արտասահմանյան գործուղումների համար նախատեսված է 425 միլիոն դրամ: ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Նկատի ունենալով նախագահի սահմանափակ լիազորությունները՝ այս գումարները մի քիչ շատ-շատ չե՞ն», – դիմելով Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ հետաքրքրվեց Վարդանյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ Ազգային ժողովում պարգևատրումների, դրամական խրախուսումների ու, ընդհանրապես, քաղաքացիական, դատական, պետական այլ ծառայողների գումարները կազմում են ընդհանուր աշխատավարձի գումարների մոտ 20-22 տոկոսը:

«Մենք շարունակելո՞ւ ենք այս նույն գործելաոճը պարգևատրումները, խրախուսումները՝ հակասության մեջ մտնելով օրենսդրության հետ»,- հարցրեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Ազգային ժողովի ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված է 235 հազար դրամ, իսկ արտասահմանյան գործուղումների համար՝ 648 միլիոն դրամ:

«ԱԺ հիմնական գործը, փաստորեն, ոչ թե Հայաստանում է, այլ՝ դրսում», – ընդգծեց Վարդանյանը:

Նա նշեց նաև, թե «Քաղաքացու օրը» նշելու համար հատկացվելու է 40 միլիոն դրամ:

«Անիմաստ ծախսերից բյուջեն չի՞ ուզում ազատվել»,-հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: