Կարևոր է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի. վարչապետը հանդիպել է Արցախի նախագահի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 20:26
Կոչ ենք անում Վրաստանին վերադառնալ եվրատլանտյան ինտեգրման ուղի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
19.11.2024 | 20:12
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
19.11.2024 | 20:00
Վարչապետը խնդիր է դրել՝ պատժել կոռուպցիոներներին, հետ բերել ապօրինի գույքը, համակարգերն են անբավարար աշխատել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:44
Կանանց դերը խաղաղության և անվտանգության ոլորտում պետք է առավել մեծանա Հայաստանում
19.11.2024 | 19:44
Ադրբեջանը «կարևոր և արդյունավետ դիրք» է զբաղեցնում․ իրանցի և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
19.11.2024 | 19:29
Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է Քիշնևում ԱԹՍ-ի ընկնելու մասին
19.11.2024 | 19:15
Ափսոսում եմ, որ Արգիշտի Քյարամյանը հեռացվեց․ շատ լավ կլինի՝ ԱԱԾ պետ նշանակվի․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:05
Պարոն Պետոյան, ակնկալում եմ, որ մարդ պետք է ազատվի աշխատանքից․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:52
Այլ ելույթներ՝ գաղջից, կսկիծից ու ցասումից չկա՞ն․ Ավինյանը կատակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:41
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն Ալիևին կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղակտիվիստներին
19.11.2024 | 18:32
Երևանաբնակ 100-ամյա տարեցները 1-ական մլն դրամ կստանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:23
Պարոն Իսկանդարյան, «калькулятор»-ը հանեք, հաշվենք․ Ավինյանը տրանսպորտի վճարների մուտքերն է հաշվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:15
Վահե Ղազարյանը և այլք իշխանությանը պետք էին կեղտոտ գործերի համար․ հիմա պետք չեն՝ հեռացնում է․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:08
ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ Ուկրաինան առաջին անգամ ATACMS հրթիռներով հարվածել է Ռուսաստանին
19.11.2024 | 18:00
Գերմանիայի ԱԳ նախարարը Երևան է գալիս, Կիևն արևմտյան հրթիռներով առաջին հարվածներն է հասցրել ՌԴ-ին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ տեսնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում:

44-օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցն է լրանում: Իհարկե, այս ընթացքում էլ այդ աշխատանքը երբեք չի դադարել, բայց տարելիցի կապակցությամբ նաև այս ընթացքում մեր կատարած աշխատանքը վերլուծելը և իրադրությունը գնահատելը, կարծում եմ, կարևոր է: Եվ այսօր մեր հանդիպման ընթացքում մենք այդ հարցերը կքննարկենք:

Կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում Արցախի կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, հաջողվել է Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ շատ կոնկրետ աշխատանքներ իրականացնել: Իհարկե, մենք չենք համարում, թե այն, ինչ արված է, գոհացուցիչ է, և մենք, բնականաբար, պետք է շարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ՝ զուտ աջակցության ծրագրերը, ինչպես բազմիցս խոսել ենք, փոխարինելով զարգացման ծրագրերով:

Իհարկե, կարևոր է նաև, որպեսզի մենք, և դա անում ենք նաև աշխատանքային մակարդակում, քննարկումներ ունենանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեր հետագա տեսլականի վերաբերյալ: Մենք կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաև համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ, հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ վերջնական և համապարփակ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը:

Այս բոլոր հարցերը մշտապես մեր աշխատանքային միացյալ օրակարգում են, և այսօր նույնպես մենք այդ թեմաներով առավել մանրամասն քննարկումներ կունենանք: Կրկին ողջունում եմ և ուրախ եմ Ձեզ տեսնել»:

Արայիկ Հարությունյանն իր հերթին ասել է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Նախ շնորհակալություն հանդիպման կապակցությամբ: Իրականում արդեն մեկ տարի է անցել, և ի՞նչ է հաջողվել մեզ անել, ի՞նչ արձանագրել: Նախ այն, որ Արցախի քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղվել, և Արցախի ինքնորոշման իրավունքը՝ որպես գլխավոր քաղաքական լուծման ուղղություն մենք շարունակում ենք պահպանել, և միջազգային խաղացողները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է որպես միջնորդ լինել, և օրակարգում Ղարաբաղյան խնդրի լուծման առումով հիմքում դրված է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը:

Երկրորդը՝ ուզում եմ նշել, որ արդեն լայնածավալ աշխատանքների արդյունքում առաջին պտուղներն ենք քաղում, և ընդամենը օրերի ընթացքում՝ մինչև տարեվերջ, առնվազն 300 բնակարան միայն Ստեփանակերտ քաղաքում կհանձնենք շահագործման: Նորակառույց բնակարանների մասին է խոսքը: Իհարկե, մի մասը մինչ պատերազմը սկսված շինարարությունն է, բայց մեզ հաջողվել է, դրանից բացի, հազարավոր բնակարանների հիմքեր դնել այսօր, և մինչև եկող տարվա վերջ առնվազն 2500-3000 բնակարան ավարտած կլինենք: Առաջին հերթին՝ Հայաստանի կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարների շրջանակում – իհարկե, գումարները ոչ միայն շինարարության համար են տրվում, այլև Արցախի բնականոն կյանքը, սոցիալական ծրագրերն իրականացնելու համար – և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հանգանակած գումարներով՝ տարբեր ծրագրերի, բնակարանաշինության և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Այսինքն՝ առաջին 300 ընտանիքը մինչև այս տարեվերջ, մինչև Նոր տարի, կունենա իր օջախը, և դա ամենակարևորն է Արցախի ժողովրդագրական խնդիրը լուծելու առումով:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել, որ Հայաստանի՝ 2022 թվականի պետական բյուջեում արտացոլվել է բավական մեծ գումար, որը թույլ է տալու Արցախի կողմից վերականգնվող տնտեսության հաշվին մուտքագրված գումարներով ևս միասին լուծել բոլոր խնդիրները: Կարճ ժամանակահատվածում՝ 2-3 տարվա ընթացքում, համոզված եմ, ամբողջությամբ կլուծենք բնակարանային և անհրաժեշտ մնացած ենթակառուցվածքային և սոցիալական խնդիրները:

Ուզում եմ նշել, որ բավական ակտիվ համագործակցում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր կառույցները, օպերատիվ արձագանքում են մեր բոլոր հարցերին: Բարձրացված ցանկացած խնդիր՝ սոցիալական, ենթակառուցվածքային, թե այլ, լուծում է ստանում, և այսօր այն բնական կյանքը, որ Արցախում կա, հիմնականում պայմանավորված է Հայաստանի կառավարության կողմից գումարների հատկացմամբ և այն ուշադրությամբ, ամենօրյա աշխատանքով, որը տեղի է ունենում»: