ԱԻՆ-ը սկսել է համագործակցել Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի հետ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփել է հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմենուհի Գրիգորյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանը, Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը: Նույն վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ Արա Ասլանյանը ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության և Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի միջև ստեղծված համագործակցությունը:

ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ խարտիան աշխարհի տարբեր երկրների տիեզերական գործունեություն իրականացնող գործակալությունների և կազմակերպությունների միջև համաձայնություն է, որն աղետների ժամանակ արձագանքման գործողություններին աջակցելու նպատակով պետությունների համապատասխան մարմիններին արբանյակային տեղեկատվության անհատույց հասանելիություն է ապահովում (բարձր լուծաչափի լուսանկարներ, քարտեզներ և այլն):

Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիան հիմնադրվել է 1999թ., փաստացի գործունեությունը սկսել է 2000թ. նոյեմբերի 1-ից: Այն ներկայումս ունի 17 անդամներ (ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան, Բրազիլիա և այլն), 19 աջակցող կազմակերպություններ, 61 արբանյակներ, ավելի քան 50 տարվա տեղեկատվական բազա, առ այսօր իրականացրել է 734 ակտիվացումներ 129 երկրների համար:

Լիազորված օգտատեր դառնալու խնդրանքով՝ ԱԻ նախարարը 2020 թվականի դեկտեմբերի 29-ին դիմել էր Խարտիային: Խարտիայի Լիազորված օգտատեր լինելը ԱԻՆ-ին մի շարք հնարավորություններ է տալիս. օրինակ՝ աղետի կամ արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում ուղղակիորեն դիմել Խարտիային՝ արձագանքման գործընթացներին աջակցության համար, ինչպես նաև տեղեկատվություն ստանալ և փոխանցել դրանց անհրաժեշտությունն ունեցող այլ օգտատերերի, որոնք ներգրավված կլինեն տվյալ աղետին արձագանքման գործընթացներում (Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, Առողջապահության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության և գիտության նախարարություններ և այլն):

Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը Պետական ռեզերվների ստեղծման 90-ամյակի առթիվ, ինչպես նաև երկարամյա ակտիվ համագործակցություն ցուցաբերելու համար «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներ է հանձնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին, Պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, «Գրեյն Միլլ» ՍՊԸ-ի ցորենի նյութական պատասխանատու Իվան Մոսոյանին, «Անուշ լինի» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիանա Պիտինյանին: Նախարարը շնորհավորել է պարգևատրվածներին՝ ընդգծելով Պետական ռեզերվների գործունեության կարևորությունը և իրականացվող հայրենանվեր աշխատանքը: