Թեհրանում կան մտահոգություններ, որ ՀՀ-ն համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ընդդեմ Իրանի ազգային շահերի․ իրանցի վերլուծաբան

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Իրանին անհանգստացնում է, որ Թեհրանն ուղղակի ներգրավվածություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման բանակցություններին։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Թեհրանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վալի Քալեջին՝ անդրադառնալով իրանական լրատվամիջոցներում տեղ գտած քննարկումներին, ըստ որոնց՝ Թեհրանին մտահոգում է նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումը, որի ընթացքում կարող է երկու երկրների միջև սահմանների որոշման մասին փաստաթուղթ ստորագրվել։

«Իրանին հատկապես անհանգստացնում է հայ-իրանական ընդհանուր սահմանի ապագան։ Այս խնդիրը վերաբերում է նաև Զանգեզուրով անցնող միջանցքի մասին քննարկումներին, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի հետ։ Իրանի հիմնական մտահոգությունն այն է՝ արդյո՞ք այդ միջանցքն անցնելու է հայ-իրանական 38 կիլոմետրանոց սահմանով»,- ասաց նա։

Ըստ իրանցի վերլուծաբանի՝ Թեհրանն ակնկալում է, որ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանն Իրանին կներգրավեն այս հարցով առաջիկա բանակցություններին։

«Ի վերջո, այս հարցը Իրանի համար ազգային, անվտանգային խնդիր է։ Դա Իրանի համար նաև տնտեսական խնդիր է, քանի որ այս սահմանով Իրանը դուրս է գալիս Հայաստան, հետո Վրաստան՝ Սև ծով։ Դա ճանապարհ է նաև դեպի Եվրոպա։ Իրանի համար կարևոր է դեպի Սև ծով տանող ճանապարհը»,- ասաց նա։

Վալի Քալեջիի խոսքով՝ Իրանի համար խնդրի հետ կապված այլ մութ կողմեր էլ կան։ Դրանցից մեկն այն է, թե ինչ է լինելու իրենց ներքին և միջազգային միջանցքների հետ, բացի այդ, նոր՝ «Զանգեզուրի միջանցքն» արդյո՞ք ծառայելու է ռազմական նպատակների, թե՝ ոչ։

«Հարց է՝ այս ճանապարհով միայն բեռնատարնե՞ր են անցնելու, տեղափոխվելու են ապրանքներ, քաղաքացիներ, թե՞ այն ծառայելու է նաև որպես զինտեխնիկայի տեղափոխման ճանապարհ, հատկապես՝ Թուրքիայի համար, որ զինտեխնիկա տեղափոխի Կասպից ծով։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Մենք դա չենք ցանկանա»,- ասաց նա:

Իրանցի վերուծաբանը նշեց նաև, որ Թեհրանը խնդիր չի տեսնում, որ Ադրբեջանը ցանկանում է Նախիջևանի հետ կապվել, բայց նաև ցանկանում է, որ ճշգրտվի, թե ինչ է լինելու հայ-ադրբեջանական սահմանի հետ։

«Մենք պետք է վստահ լինենք, որ խնդիրներ չեն առաջանա այս մասով»,- ասաց նա։

Հիմա Իրանը, ըստ Քալեջիի, կարող է իր բանակցությունները, քննարկումները վարել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ առանձին-առանձին և «3+3» ձևաչափի շրջանակում։

«Հուսով եմ՝ համագործակցության այս ձևաչափը հիմք կդառնա, որ ստեղծվեն մի քանի հանձնաժողովներ։ Դրանցից մեկը սահմանների խնդիրների լուծմամբ կզբաղվի, մյուսը՝ Կուր-Արաքսի ջրային, շրջակա միջավայրի խնդիրներով։ Հավատում եմ, որ կլինի նաև խորհրդային տարիների երկաթուղային ցանցերի վերականգնման հարցերով զբաղվող հանձնաժողով։ Կոնկրետ գործողությունների ծրագրի կարիք կա»,- ասաց նա։

Պատերազմից հետո ճանապարհների ապաշրջափակման գործընթացը, ըստ նրա, իսկապես կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանային երկրների համար։

«Դա կարող է օգնել հատկապես Հայաստանին, որ 30 տարի հետո դուրս գա շրջափակումից։ Բայց այս ամենից զատ՝ կա որոշ գործընթացներում հստակեցումների կարիք, հատկապես՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի դեպքում»,- ասաց փորձագետը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես պետք է Հայաստանն աշխատի Իրանի հետ այս հարցերում, ըստ Վալի Քալեջիի՝ Երևանը պետք է աշխատի իրանական կառավարության, հասարակության, լրատվամիջոցների հետ, քանի որ Թեհրանում կան մտահոգություններ, որ Հայաստանը Նախիջևանի միջանցքի հետ կապված հարցերում համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ընդդեմ Իրանի ազգային շահերի։

«Իրանական լրատվամիջոցները հավատում են, որ դա իսրայելա-ամերիկյան մեգապրոյեկտ է Իրանի դեմ, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Ես կարծում եմ, որ պարզապես ստեղծված իրավիճակը Հայաստանի վրա տնտեսական երեկ տասնամյակների ճնշումների արդյունք է։ Նիկոլ Փաշինյանը փորձում է դուրս գալ մեկուսացումից և նպաստել երկրի տնտեսական զարգացմանն ու հասարակության կենսամակարդակի բարձրացմանը։ Պարզապես եղած տեղեկատվության դեմ պայքարելու համար ՀՀ կառավարությունը պետք է ավելի ինտենսիվ աշխատի Իրանի հետ և պատասխանի բոլոր «մութ հարցերին»»,- եզրափակեց Վալի Քալեջին։

Հռիփսիմե Հովհաննիսյան