Մասնագետներն ասում են՝ հակակարկտային կայանքները արդյունավետ չեն․ առաջարկում են այլ տարբերակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

2021 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ Հայաստանում գործում է 612 գազագեներատորային հակակարկտային կայանք, սակայն հայտնի չէ, թե դրանք ինչպես են ազդում կարկտաբեր ամպերի վրա։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթերինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթերինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հավելեց, որ գիտությանը հայտնի չէ, թե այդ կայանքներն ինչպես են ազդում կարկտաբեր ամպերի վրա։ Նա ընդգծեց, որ կարկտաբեր ամպերի ցրման դեմ դրանց կիրառումն այդքան էլ նպատակահարմար չէ:

Հաշվի առնելով իրենց ուսումնասիրությունները՝ կարկտաբեր ամպերի ցրման համար մասնագետներն այլ լուծումներ են առաջարկում՝ ապահովագրության համակարգից օգտվել, կարկտապաշտպան ցանցեր կիրառել և այլն։

Ազիզյանը շեշտեց, որ կարկտահարության դեմ պայքարի ակտիվ մեթոդներից է՝ օդանավայինը, հրթիռայինը, իսկ պասիվներից՝ ցանցապատումը, ապահովագրությունը։ Աշխարհի շատ երկրներում օգտագործվում են հենց պասիվ մեթոդները։

«Պետությունը, եթե ընդունի մեր առաջարկը, ապա պետք է ստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ այդ կայանքների հետագա ճակատագիրը որոշելու համար»,- նշեց Ազիզյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: