Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Եվրոպայի չեմպիոնն առավելության է հասել իտալացի Ջանլուիջի Մալանգայի նկատմամբ:
Բաչկովից բացի՝ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որը նույնպես նվաճել է քառորդ եզրափակչում հանդես գալու իրավունք: