Ֆրանսիան չի նախատեսում նոր օպերացիա սկսել Սիրիայի հյուսիսում․ ԱԳՆ
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ երկրի իշխանությունները չեն պատրաստվում ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայի հյուսիսում:
«Ֆրանսիան շարունակում է մասնակցել ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարին»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: «Մենք չենք նախատեսում նոր օպերացիա սկսել Սիրիայի հյուսիսում՝ բացառությամբ միջազգային կոալիցիայի կազմում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող գործողությունների: