Զանգեզուրում ակնհայտ է՝ ունենք հաստիքների խնդիր․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:48
Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider
23.04.2026 | 19:39
Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
23.04.2026 | 19:28
Մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մինչև պատերազմը Գորիսի կամ Կապանի ոստիկանության բաժիններն ունեցել են որոշակի թվով ծառայողների հաստիքներ, սակայն պատերազմից հետո աշխատակիցների մի մասը հենակետերում է ծառայում, իսկ ամեն վայրկյան արտակարգ իրավիճակներ են լինում։ Անասելի ծանրաբեռնված են։ Կադրային փոփոխություն չեք անո՞ւմ։ Գորիսին միայն մեկ հետաքննիչ է տրամադրված»,-Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի,  ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին այս հարցն ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նա շեշտեց, որ երեկոյան ժամերին Սյունիքում անգամ պարեկներ չեն աշխատում, որովհետև անվտանգության անհրաժեշտությունից ելնելով՝ կատարում են ուղեկցումներ դեպի Կապան, Տաթև։

Արա Ֆիդանյանը պատասխանեց, որ կադրային քաղաքականությունը մշտապես վերանայում են, բայց նշված օրինակով, այո, ավելացման կարիք կա։

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հավելեց. Զանգեզուրում պարեկային ոստիկանության ներդրումն ավելի ուշ է լինելու, բայց այո, կա խնդիր՝ սկսած ուղեկցումներից, վերջացրած անվտանգային այլ խնդիրներով: Արժե օր առաջ այնտեղ հաստիքային ավելացումներ անել»։

Մանրամասները՝ տեսանյութում: