Կարմիր խաչը պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում

Լուրեր

18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:18
Նոր կաթողիկոսական ընտրություններ պետք է կազմակերպենք. կարգալույծ հռչակված Տեր Արամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:11
Չե՞ք կարծում, որ Ձեր լռությունը կարող է այլ կերպ ընկալվել. կաթողիկոսը հարցերի չպատասխանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:03
Միրզոյանը և Մանտաս Ադոմենասը քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցեր
18.12.2025 | 20:03
«Կյանքի և մահվան խնդիր է»․ Տեր Վրթանեսին պետք է շտապ վիրահատեն
Բոլորը

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը օգտագործում է պետություններին Ժնևի կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունների մասին հիշեցնելու ցանկացած հնարավորություն և պատրաստակամ է աջակցելու 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա հակամարտության հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այդ մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն՝ խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հնարավորությունների մասին:

ԿԽՄԿ փոխնախագահը տեղեկացրել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները գրեթե ամեն ամիս այցելում են «2020 թ. աշնան սրացման առնչությամբ ազատազրկվածներին»՝ գնահատելով նրանց հանդեպ վերաբերմունքը, ազատազրկման պայմանները և նպաստելով ընտանիքների հետ նրանց կապի պահպանմանը։

Ժիլ Կարբոնյեն խոսել է նաև իր հայաստանյան այցի և տարածաշրջանում Կարմիր խաչի շուրջ երեսնամյա չեզոք և մարդասիրական գործունեության մասին: Նրա խոսքով՝ քննարկված առանցքային թեմաներից մեկը եղել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու խնդիրը:

Հոկտեմբերի 22-ին ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը Երևանում ընդունել էին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:

ՀարցՊարոն Կարբոնյե, ո՞րն է Ձեր տարածաշրջանային այցի հիմնական նպատակը և ի՞նչ արդյունքներ են տվել ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և այլ պաշտոնատար անձանց հետ Ձեր հանդիպումները։

Պատասխան. Տարածաշրջանում շուրջ երեք տասնամյակ չեզոք և մարդասիրական գործունեություն ծավալելով՝ գիտակցում ենք, որ աշխատանքը չի ավարտվում, անգամ երբ ավարտվում են մարտերը։ Մարդիկ դեռ աջակցության, անվտանգության, ապահովության և օգնության կարիք ունեն։ Ուստի, ԿԽՄԿ-ն չունի այլընտրանք, քան շարունակել հավատարիմ մնալ մարդասիրական սկզբունքներին և խոցելի համայնքներին անխոչընդոտ հասանելիություն ապահովել։

Տասնյակ հազարավոր մարդիկ ունեն աջակցության կարիք՝ իրենց կենսապայմանները, տները վերականգնելու համար։ Տասնյակ հազարավորները տեղահանված են։ Հազարավոր մարդիկ դեռ սպասում են լուրերի իրենց անհայտ կորած հարազատների մասին։ Վնասվել են ենթակառուցվածքները, այդ թվում՝ տասնյակ դպրոցներ։

Այցիս ընթացքում հանդիպել եմ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների հետ, և քննարկվել ենք հակամարտության վերջին սրացման արդյունքում տուժած մարդկանց մարդասիրական կարիքները։ Առանցքային թեմաներից է եղել ԿԽՄԿ պատրաստակամությունը՝ նպաստելու Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզաբանելուն ուղղված տարածաշրջանային ջանքերին։

Հարց. Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում անհայտ կորած անձանց հարցում որևէ առաջընթաց արձանագրվե՞լ է։

Պատասխան. Նմանատիպ հարցերում առաջընթացի հասնելը սովորաբար ժամանակ է պահանջում։ Շատ դեպքերում հակամարտության հումանիտար հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ են լինում տասնամյակներ։ Բայց և այնպես, մեր աշխատանքները չեն դադարում՝ օգնելու ցավի մեջ ապրող ընտանիքներին իրենց անհայտ կորած հարազատների մասին պատասխաններ ստանալ։

Մասնավորապես, ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին անել ամեն հնարավորը՝ թե՛ 90-ականներից ի վեր, թե՛ վերջին սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու նպատակով։

Հարց. Ձեր տարածաշրջանային այցելությունից հետո պե՞տք է սպասենք առաջընթացի Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցում։

Պատասխան. Տարածաշրջանում շուրջ երեսուն տարվա իր մարդասիրական գործունեության ընթացքում ԿԽՄԿ-ն այցելել է Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց։ Եթե հակամարտության կողմերը դիմել են, ապա նպաստել ենք ազատազրկվածների ազատ արձակելուն կամ մարդկային աճյունները կողմերին արտահանձնելուն ։

Պարբերաբար այցելում ենք հակամարտության վերջին սրացման առնչությամբ ազատազրկված անձանց, որոնց ազատազրկումը հաստատվել է համապատասխան իշխանությունների կողմից։ Ձգտում ենք ապահովել, որ ազատազրկվածները կարողանան կապ պահպանել իրենց հարազատների հետ հաղորդակցության տարբեր միջոցներով։ Ազատազրկվածների հետ տեղի են ունենում մասնավոր հանդիպումներ՝ հնարավորություն ընձեռելով փոխանակել ընտանեկան բնույթի լուրեր Կարմիր խաչի ուղերձների, տեսաձայնագրությունների և հեռախոսազանգերի միջոցով։

Պատրաստակամ ենք նաև շարունակել կողմերի և ռուս խաղաղապահների հետ մեկտեղ տարվող որոնման և դուրսբերման աշխատանքները։

Հարց. Ի՞նչն է, ըստ Ձեզ, խոչընդոտում հայ գերիներին Հայաստան վերադարձնելուն` չնայած Ժնևի կոնվենցիայի և 2020 թ. նոյեմբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ համաձայնության պահանջներին, և ի՞նչ միջոցներ ունի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այդ գործընթացի վրա ազդելու համար։

Պատասխան. Ցանկանում եմ շեշտել, որ ԿԽՄԿ հանձնագիրը չի ենթադրում բանակցություններ վարել ազատազրկվածների ազատ արձակման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, լինելով չեզոք և անկողմնակալ մարդասիրական կազմակերպություն, պատրաստակամ ենք աջակցելու ազատազրկվածների վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ։ Մենք օգտագործում ենք ցանկացած հնարավորություն՝ հիշեցնելու պետություններին Ժնևի կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունների մասին։

Հարց. Ըստ հայ իրավապաշտպանների ներկայացրած զեկույցի՝ հայ գերիները Բաքվում ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի, համակարգված ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, այդ թվում Ադրբեջանում գործող գրասենյակը հաշվի առնո՞ւմ են հայկական կողմի ներկայացրած փաստերը և քայլեր ձեռնարկո՞ւմ են հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։

Պատասխան. Թերևս գիտեք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար, գրեթե ամեն ամիս, այցելում են 2020 թ. աշնան սրացման առնչությամբ ազատազրկվածներին։ Այս այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է ազատազրկվածների հանդեպ վերաբերմունքը և ազատազրկման պայմանները՝ նպաստելով ընտանիքների հետ կապի պահպանմանը։ Միևնույն ժամանակ, ըստ մեր կազմակերպության գործելակարգերի, հանրայնորեն չենք մեկնաբանում արված դիտարկումները։ Այցելություններին առնչվող դիտարկումներն ու առաջարկները տրամադրվում են միայն պահող իշխանություններին։