Մեր խնդիրը ոչ թե Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելն է, այլ նրա վերադարձն իշխանության թույլ չտալը․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
Բոլորը

«Հանուն Հայաստան պետության» ճակատից հնչում են իրարամերժ գնահատականներ։ Կան գործիչներ, ովքեր համապարփակ ընդունում են ոչ բռնի պայքարի սկզբունքը, կան գործիչներ, ովքեր ընդունում են բռնության մերժումը՝ որպես գործողություն, բայց չեն ընդունում բռնության մերժումը՝ որպես հակագործողություն, և կան գործիչներ, ովքեր ընդհանրապես մերժում են ոչ բռնի պայքարի սկզբունքը: Քանի դեռ Ճակատի անունից միասնական հստակ տեսակետ չի հնչել՝ ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Եթե լինի միասնական տեսակետ որևէ ուղղությամբ, այս կողմ կամ այն կողմ՝ մեր դիրքորոշումն էլ, ըստ այդմ, վերջնական կհստակեցվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց՝ բռությունը մերժում են, ոչ միայն իրենց մշակած պայքարի՝ 14+4 գործողությունների պլանի շրջանակներում, այլ նաև ընդմիշտ՝ որպես ներհանրային հարաբերությունների մեթոդ․ «Տանկերով իշխանության գալը նշանակում է տանկերով էլ կառավարել։ Իսկ ժողովրդի կամընտրությամբ իշխանության գալը նշանակում է լինել ժողովրդի կամարտահայտման շրջանակներում»։

Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում կրկնեց նախկինում ասածը, որ եթե իրենք Հայաստանի քաղաքացիներին հրավիրեն հրապարակ՝ Սերժ Սարգսյանին հեռացնելու, ապա 10 օրվա ընթացքում նա պետք է իշխանությունից հեռացած լինի։

Փաշինյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց․ «Վաղը մեր ճանապարհային քարտեզը կներկայացնենք և դրանից 10 օր անց Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռացած կլինի․ ապրիլի 9-ից նա իշխանություն չի ունենալու և որևէ ֆորմալ կագավիճակ չի ունենալու։ Մեր խնդիրն այս քաղաքական պրոցեսում ոչ թե Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելն է, այլ նրա վերադարձն իշխանության թույլ չտալը»։

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, եթե իրենց հաջողվի այնպես անել, որ Սերժ Սարգսյանը չդառնա Հայաստանի վարչապետը, կամ առհասարակ վարչապետի ընտրություններ տեղի չունենան, ապա դա կնշանակի, որ Հայաստանի քաղաքացիները տասնյակ հազարներով արտահայտել են իրենց կարծիքն ու քաղաքական պրոցեսների ղեկը վերցրել են իրենց ձեռքը։

ԼԻլիթ Շաբոյան