ՌԴ-ն չի դավաճանել․ մե՛նք սիրուհու բարդույթ ունենք՝ ամուսնացած ենք կարծում, ինքը կողոպտելով լքել է մեզ․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:49
Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Շիրակի մարզպե՞տ․ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ են շրջանառվում
17.12.2025 | 20:36
Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
17.12.2025 | 20:23
Նազիկ Ավդալյան․ Քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ
17.12.2025 | 20:11
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Զապորոժիեի բնակելի շենքերին. վիրավորել է  26 մարդ
17.12.2025 | 20:00
Եթե ընդդիմությունը ՌԴ-ի երգն է երգում, այո՛, թիրախավորվելու է իբրև հիբրիդային սպառնալիք․ Էդգար Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:47
«5 տարի առաջ եմ գնացել բժշկի»․ հարցում Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:45
Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ճանապարհներին 19:35-ի դրությամբ
17.12.2025 | 19:29
«Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիրը ՀՀ նախագահին է ներկայացրել նոր սմարթ քաղաքի կառուցման հայեցակարգի վերաբերյալ իր տեսլականը
17.12.2025 | 19:14
Աստղաձորի տներից մեկում հրդեհ է բռնկվել
17.12.2025 | 19:00
Փաշինյանի իշխանությունը հուղարկավորում է ժողովրդավարությունը․ ՀՀ-ն դարձրել են դեմոկրատիայի պանթեոն․ Լարիսա Ալավերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 18:50
Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ
17.12.2025 | 18:36
«Պետությունը պետք է լինի գերագույն արժեք». ինչո՞ւ են փոխվել պատմության դասագրքերի շեշտադրումները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ-ի և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

-Պարո՛ն Արշակյան, օրերս Ուկրաինան թուրքական «Բայրաքթար» կիրառեց Դոնբասում ՌԴ աջակցությունը վայելող անջատողականների դիրքերի ուղղությամբ, անգամ գրավեց մեկ գյուղ։ Ի՞նչ պայմաններում դա տեղի ունեցավ ՌԴ-ն Թուրքիային S-400-ներ է վաճառում, ատոմակայան է կառուցելու Թուրքիայում, գազ է մատակարարում, բայց, չնայած դրան, Թուրքիան զինում է ՌԴ-ի թշնամուն, սպանում ՌԴ դեսպանին, խոցում ռուսական ուղղաթիռ։ ՀՀ-ն ամեն կերպ հավատարիմ է ՌԴ-ին՝ ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում է, միջազգային կառուցներում ՌԴ-ին է պաշտպանում իր քվեարկություններով, բայց ՌԴ-ն մեր թշնամուն միլիարդների զենք է վաճառում, «Բայրաքթար»-ների դեմ Արցախում չօգնեցին մեզ պայքարել։ ՌԴ-ն չի՞ փոխելու ՀՀ-ի նկատմամբ վերաբերմունքը։

-Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները շատ նման են մրցակից ուժերի հարաբերություններին, նրանք երբեք չեն կարող լինել դաշնակիցներ։ Նրանց շահերը հակասում են, քանի որ նույն տեղի համար են պայքարում՝ եվրասիական տարածքների համար։ Մինչև ռուսները եվրասիական այդ տարածքը եղել է թյուրքական՝ Ոսկե հորդան է եղել, տափաստաններում թուրքեր են ապրել։ Ռուսները խլել են թուրքերից այդ տարածքները։ Հիմա ՌԴ-ն չափազանց թույլ է, իր իմպերիական ծրագրերը պաշտպանել չի կարող և թուրքերին կաշառելու, սիրաշահելու, մոլորեցնելու և թյուրիմացության մեջ գցելու քաղաքականություն է վարում։ Մենք այստեղ կաշառքի մի տեսակ ենք՝ մանրադրամ, անհրաժեշտության դեպքում՝ ՌԴ-ն կարող է մեզ նվիրել իր մրցակցին՝ փրկելու համար ավելի մեծ պատառը։

-Ամենևին էլ չբացատրենք ռուսներին իրենց շահերը, դա իրենք հրաշալի գիտեն։ Բայց ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիան բացեիբաց պաշտպանում է ռուսների հակառակորդներին, ո՛չ միայն Թուրքիայում ՌԴ դեսպանին են սպանում, այլև Թուրքիայի նախագահի աշխատակազմի աշխատակցի շուրթերից սպառնալիք է հնչում, որ կարող են պայթեցնել Հյուսիսային Կովկասը՝ 25 միլիոն մահմեդականներով։ Անգամ դրանից հետո թուրքերն ու ռուսները դաշնակցում են, իսկ մենք հավատարիմ ենք մնում ՌԴ-ին բոլոր հարցերում, սակայն ճակատագրական պահերին, ինչպես պատերազմում, վճռական աջակցություն չենք ստանում Մոսկվայից։ Ինչո՞ւ դասեր չենք քաղում։

-Ռուսաստանը մեզ չի դավաճանում, այդպիսի նուրբ հարց կա, այդ մենք ենք համարում, որ օրինական են մեր հարաբերությունները, այսինքն՝ մենք մեզ համարում ենք ամուսնացած, «զագսավորված» և նրա անհավատարմության դեմ էլ բողոքում ենք։ Բայց նրանք պատմության մեջ երբեք մեզ չեն համարել իրենց հավատարիմ լծակիցը, հավատարիմ ամուսինը։

-Իսկ ինչո՞ւ է ՀՀ-ն հավատարիմ մնում այդ ուժին՝ չնայած ճակատագրական պահերին նրա աջակցությունը չի ստացվում։

-Դա սիրուհու բարդույթ է։ Նրանք մեզ լքել են 1804 թվականին՝ կողոպտելով, ի դեպ։ Երբ որ Շահը հաղթական եկել է, Էջմիածնում մեր հոգևորականներն ասում են, որ մեր եղբայրները կողոպտել են եկեղեցին՝ կազակները տարել են իրենց հետ ամեն ինչ։ Եվ Շահը, որ հավատացյալ էր, ասել է, որ ինքը դա կվերականգնի։ Այդտեղից սկսենք պատմությունը՝ բոլոր ժամանակներում, երբ բարդ վիճակ է եղել Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, ռուսները մեր կողքին չեն եղել, օրինակ՝ իմ սերունդը հիշում է դա։ 1918 թվականին, երբ Յուդենիչի բանակը՝ 70 հազար ռուս զինվոր լքեց ռազմաճակատը, հրետանու հատուկ մասերն էլ հետը տարան, որ մենք չկարողանանք դրանով կրակել և պաշտպանվել, արդյունքում թուրքերը եկան մինչև Սարդարապատ։

Մենք հիմա հպարտությամբ հիշում ենք Սարդարապատի հաղթանակը, բա ո՞ւր էին ռուսները, Յուդենիչի բանակը, երբ ոսոխը մոտեցել էր Էջմիածնին։ Չկային․․․ 1915 թվականին, երբ անհրաժեշտությունը չկար, նրանք՝ ռուսական բանակը, լքեցին Արևմտյան Հայաստանը։ Այսպես ասենք՝ հայերը, որոնք ողջունել, օգնել էին ռուսական բանակին 1914 թվականի ձմռանը, որ հաղթեն թուրքերին՝ պայթեցրել էին թուրքական բանակի թիկունքը, ռուսները շատ հանգիստ խղճով լքեցին ռազմաճակատը, մենք մնացինք մեն-մենակ թուրքերի դեմ՝ առանց զենք-զինամթերքի, առանց դաշնակցի, և թուրքերը վրեժ լուծեցին մեր քաղաքացիական հասարակությունից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան