Ծայրագույն վտանգ կա Նախիջևանից. Վարդան Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:48
Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider
23.04.2026 | 19:39
Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
23.04.2026 | 19:28
Մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանն է

-Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ անկախության թեմայով Factor TV քննարկմանը այսպիսի միտք արտահայտեցիք, որը մինչև այսօր հիշում եմ «Անհաջողությունների պատճառները դրսում որոնելը ոչ մի օգուտ չի բերելու, եթե պատճառները քո մեջ չես փնտրում։ Բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են Հայաստանում և բերել են այս վիճակին, նրանք դավաճանել են ազգի հավատն իրենց հանդեպ»։ Կբացե՞ք փակագծերը։

-Նկատի ունեմ, որ անձինք, ովքեր ղեկավարել են Հայաստանը, եղել են նախագահ, այսօր վարչապետն է գլուխը հանդիսանում երկրի, նրանք իրենց հանդեպ հավատ են ունեցել։ Ամենամեծ հավատը Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ է եղել։ Դա բացառիկ անցում է, թողած տպավորությամբ՝ երևի անջնջելի։ Խորհրդային հսկայական և անհաղթահարելի բաստիոնի դեմ գնում էր Խորհրդային Հայաստանը՝ Ղարաբաղով հանդերձ ու հանուն Ղարաբաղի, և այդպիսի հաղթանակ տեղի ունեցավ, խորհրդային իշխանություններն ուղղակի փլուզվեցին։ Այս տեսանկյունից մենք չենք կարող վիճարկել, որ դա հսկայական համաժողովրդական ներուժի արդյունք էր։

-Եթե պետության զարգացման տեսանկյունից նայենք՝ ի՞նչը սխալ գնաց։

-Այն ժամանակվա համար բացառիկ էր, որ Տեր-Պետրոսյանն ուներ գաղափարակիրների թիմ, որը տրոհվեց․ մի մասը հրաժարվեց՝ ելնելով քաղաքականության այն վեկտորից, որը սպասարկում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, մի մասը դուրս եկավ նրա դեմ՝ Վազգեն Մանուկյանը։ Նույնիսկ սպանություն եղավ, ասենք՝ Ղարաբաղ կոմիտեի անդամներից Համբարձում Գալստյանը։ Եվ այդ ամենը, իհարկե, չէր կարող նպաստել Հայաստանի իրական զարգացման վեկտորի գործարկմանը։ Իմ կարծիքով՝ արտաքին քաղաքականությունում տեղի ունեցավ ռիսկի որոշակի սակավում, որովհետև բոլորիս համար էլ հասկանալի է, որ Նախիջևանի խնդիրը Ռուսաստանն ուզում էր, որ այդ ժամանակ լուծված լինի։ Նախիջևանի ամբողջ երկայնքով սահմանը տապալված էր, ինչը Ռուսաստանի համար բացարձակ անհասկանալի երևույթ է։ Նույնիսկ Ռուցկոյը հրապարակավ պահանջեց այդ բանը, բայց մենք չգնացինք դրան՝ չնայած նրան, որ գոյություն ունեցող իրավիճակում մեր դեմ սանկցիաներ չկիրառվեցին։

-Նախիջևանն էլ Ղարաբաղի պես չթեժացնե՞լը նկատի ունեք՝ վերցնելու նպատակով։

-Նոնսենս է, որ Նախիջևանը գտնվում է Ադրբեջանի կազմում։ Ստացվել է այնպես, որ երկու կողմ՝ չճանաչված Ռուսաստանը և հասարակական կազմակերպություն Թուրքիան, պայմանավորվել են դա։

-Բայց համաձայն չե՞ք, որ այսօր չունենք այդքան ուժ՝ բողոքարկելու ռուս-թուրքական 100 տարի առաջվա եղբայրության պայմանագիրը։

-Բավականին բարդ բան է ռուս-թուրքական պայմանագրի բողոքարկումը, որովհետև դրա հիման վրա է Ռուսաստանը ճանաչվել համաշխարհային հանրության կողմից, այսինքն՝ երբ երկու պետություն փոխադարձ պայմանագրեր են կնքում, դա կարող է հիմք հանդիսանալ։ Բայց այստեղ կա շատ մեծ «բայց»՝ նրանք պայմանավորվել են, որ երրորդ երկրի՝ Ազգերի լիգայի ճանաչած Հայաստանի տարածքը տրվի չորրորդ կողմին՝ Ադրբեջանին, որը մասնակցություն չունի։ Ավելի նոնսենս դժվար է գտնել։

-Ղարաբաղում ունեինք հոծ հայ բնակչություն, իսկ Նախիջևանում որոշակի նոսրացում էր գնացել։ Դուք կարծում եք՝ սխա՞լ է տեղի ունեցել, երբ Նախիջևանը չի վերցվել։

-Քանակական առումով, իհարկե, հայերը սակավել էին Նախիջևանում, բայց կար այնպիսի բաստիոն, ինչպիսին էր Ձնաբերդը, և նաև կար սահմանապահ զորքերի բացարձակ պահանջը՝ ամեն գնով վերականգնել սահմանը։ Բայց մենք չգնացինք դրան, երևի՝ կային պատճառներ, երևի՝ կար լատենտ՝ աներևույթ պատճառ իշխանության մոտ։ Կարելի է այսօր համարել, որ մեր առջև կանգնած է այդ նույն խնդիրը՝ Նախիջևանից մենք ունենք ծանրագույն վտանգ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ թուրքական ամբողջ կորպուսներ մուտք գործեցին այդտեղ և ամբողջ պատերազմի ընթացքում կազմ ու պատրաստ էին՝ մուտք գործելու ՀՀ կենսական տարածքներ։ Նախիջևանը մայրաքաղաքից ընդամենը կիլոմետրեր է հեռու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան