Եթե սահմանազատում արվի, ադրբեջանցիները Սև լճի տարածքից պետք է դուրս գան. Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
Բոլորը

Մեր սահմաններն են կարմիր գծերը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր քննարկումների, բանակցությունների դեպքում որոնք պետք է լինեն այն կարմիր գծերը, որոնք հայկական կողմը երբեք չի խախտի, որքան էլ ադրբեջնական կողմը փորձի պահանջներ ներկայացնել:

«Կարմիր գծից՝ մեր սահմաններից իրենք իրավունք չունեն ներս մտնեն: Երկու հատված կա, որ իրենք մտել են, հիմա այդ խնդիրն է: Սահմանազատման խնդիրները եթե լուծվեն, միանգամից արդեն կշտկվի այդ խնդիրը, և մենք այդ հատվածներում կսկսենք ինժեներական աշխատանքներ տանել՝ արդեն հիմնովին:  Արդեն մենք գիտենք, դրանք մեր սահմաններն են, և պետք է այդտեղ հիմնավորվենք ու պաշտպանենք մեր սահմանները»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Սև լճի տարածքում արդեն ամիսներ շարունակ տեղակայված են ադրբեջանական զինված ուժեր, Մելքոնյանը նշեց. «Մի այդպիսի հատված էլ Վերին Շորժայում կա, հիմա եթե սահմանազատման աշխատանքներն իրականացվեն և սահմանը գվծվի, արդեն իրենք հետ են քաշվելու, դուրս են գալու այդ հատվածներից:

Հարցին՝ իսկ եթե հրաժարվե՞ն, Մելքոնայանը պատասխանեց. «Դա այն բանը չէ, որ հրաժարվեն, եթե սահմանը գծեցինք՝ եռակողմ՝ հայը-ռուսը-թուրքը,  ուրեմն դա է արդեն լինելու մեր պետական սահմանը, քարտեզով պետք է սահմանները գծենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: