ԶԼՄ-ների համար տուգանքը 10 հազարից դարձնում են 300-500 հազար դրամ․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սկզբից եղել է խոսքը: Սահմանադրական կարևորագույն երաշխիքներից մեկն էլխոսքի ազատությունն է… Հավի ձվի պատմություն է. սկզբում պետք է պայքարել ֆեյքերի ու անանուն դոմեյնների դեմ, որից հետո նոր ասել՝ ԶԼՄ-ն ինչ պետք է անի։ ԱԺ-ում «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«ԶԼՄ-ն ի՞նչ վարժություն պետք է կատարի, որ իմանա՝ որն է չնույնականացվող աղբյուր։ Առհասարակ ինչու՞ ԶԼՄ-ն նման վարժություն կատարի։ Թող պետությունն այդ վարժությունը կատարի ու պայքարի անանուն դոմեյնների դեմ»,- նշեց պատգամավորը։

Արամ Վարդևանյանը նշեց, որ փոփոխություն է նախատեսվում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189-րդ հոդվածում։ Նախկին իշխանությունների ժամանակ տվյալները ճիշտ չգրելու համար Արդարադատության նախարարությունը կարող էր լրատվամիջոցներին տուգանել, իսկ տուգանքի չափը 10 հազար դրամ էր։

«Քանի որ ՀՀ-ն վերջին 3 տարիներին ունեցել է ոչ թե թռիչքաձև, այլ շատ ավելի մեծ մի կենդանու չափերի տնտեսական աճ, ԶԼՄ-ներն արդեն պատասխանատվության են ենթարկվելու 300 հազար դրամից մինչև 500 հազար դրամի չափով։ Սրա տրամաբանությունը ո՞րն է։ 10 հազար դրամն ինչպե՞ս դարձավ 500 հազար դրամ։ Եթե ուզում եք պատասխանատվության ենթարկել և թիվն էլ խստացնել, տասնապատիկը դարձրեք քսանապատիկ, բայց 300 հազարից 500 հազա՞ր», նշեց Վարդևանյանը։