ՌԴ-ն ռազմական ճնշում կարող է գործադրել ՀՀ-ում իր բազայով․ Պուտինն ասում է՝ ոչ ոք չպիտի խառնվի սահմանազատմանը․ Արման Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 16:14
Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.06.2026 | 15:56
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով 5 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել
29.06.2026 | 15:51
ՔՊ-ն ՌԴ-ի մասով հակափաստարկ չի ներկայացրել. Արամ Վարդևանյանը` Սեդա Սաֆարյանի հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:40
Սեդա Սաֆարյանի հարցադրումը պնդո՞ւմ էր. հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:29
Իրանի նախագահը հայտարարել է իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվներն ապասառեցնելու պայմանավորվածության մասին
29.06.2026 | 15:20
«Թրամփի ուղին» միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից․ ՌԴ ԱԳ փոխնախարար
29.06.2026 | 15:18
Սեդա Սաֆարյանն աչքերիս էր նայում ու հարցի անվան տակ պնդում անում. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:14
Եվրոպայում շոգից 1300 մարդ է մահացել // ԲՀԿ ներկայացուցիչը ՔՊ-ի օգտին խախտումների մասին է հայտարարել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 15:06
Հայկ Կոնջորյանը ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելուց հետո առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու․ ՔՊ-ում այսօր որոշում են կայացնելու
29.06.2026 | 15:03
Սեդա Սաֆարյանն առաջ բերեց ՔՊ-ի թեզերը. Տաթևիկ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:53
Գալուզինը պնդում է, թե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսվել է
29.06.2026 | 14:44
Իսրայելը որպես պետություն չի ճանաչել և վստահ եմ՝ չի էլ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Չերնամորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:34
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.06.2026 | 14:25
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը միջազգային ներդրողներին ներկայացրել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները
29.06.2026 | 14:16
«Դադարեցրե՛ք դա»․ Օրբելյանի և Սեդա Սաֆարյանի վեճից հետո փաստաբանին նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանի հետ

-Պարո՛ն Մելիքյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ մեկ տարի անց խոստովանում է, որ եթե Սյունիքին սահմանամերձ Զանգելանի, Կուբաթլուի տարածքներից զորքերը հետ չքաշեր, Սյունիքում մենք խնդիրներ էինք ունենալու։ Նա դա ասել է ԱԺ-ում «Եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու»։ Նշանակում է՝ ռազմական շանտաժի՞ ենք ենթարկվել պատերազմի դադարեցումից կարճ ժամանակ անց, հաշվի առնելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում կոնկրետ այդ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման մասին խոսք չկար։

-Եթե չեմ սխալվում՝ հայտարարության մեջ նշվում էին այն տարածքները, որոնցից հայկական զինուժը պետք է դուրս բերվեր առանց ռազմական գործողությունների։ Այդ առումով՝ Ձեր նշած գոտիները մտնում էին այդ ցանկի մեջ։ Հաճախ է խոսվում այն մասին, որ որտեղ կանգ էինք առել, այնտեղ էլ պետք է մնայինք։ Բայց այդ հայտարարության մեջ, ըստ էության, նախանշված էր յոթ շրջանների հանձնումը խաղաղությամբ, բացառությամբ՝ Լաչինի միջանցքի, որը պետք է վերահսկվեր ռուս խաղաղապահների կողմից։ Այդ տեսանկյունից, ինչ խոսք, մենք խաղաղ ճանապարհով հանձնելով զգալի տարածքներ, որոնք մեր վերահսկողության տակ էին, ենթարկվել ենք շանտաժի։ Մեծ հաշվով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիայի վերաբերյալ մեր համաձայնությունն էր։ Ուստի, վարչապետ Փաշինյանն այդ շանտաժին ենթարկվելով՝ կարող էր և կարող է դեռևս գնալ որոշակի լուծումների։

-Շանտաժի դրսևորո՞ւմ է այն, որ ադրբեջանական զորքերը մայիսի 12-ից սկսած ՀՀ տարածքներում են՝ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային գոտիներում, և սահմանազատման օրակարգն այդ ժամանակվանից ակտիվացավ։ Եվ ստացվում է՝ մեր դաշնակիցը, սակայն հայ-ադրբեջանական հարաբերություններում որպես մոդերատոր դիրքավորված ՌԴ-ն ևս առաջարկեց գնալ սահմանազատման։

-Սահմանազատման տանելու՝ ռուսական մոտեցումն ինքնին հասկանալի է, քանի որ այստեղ ՌԴ-ն փորձելու է ունենալ բացառիկ դիրք, և արդեն իսկ տեսանք՝ կոչեր է հնչեցնում առ այն, որ որևէ մեկ ուրիշն այս խնդրին չպիտի խառնվի, այսինքն՝ քարտեզները Մոսկվայում են, և այդ քարտեզներով էլ պետք է տեղի ունենա սահմանազատումը։

-Պուտինի հայտարարությունը, թե միայն ՌԴ-ն պետք է զբաղվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմամբ, և միայն ՌԴ ԳՇ-ում եղած քարտեզները պիտի դրվեն սեղանին և աշխատանք տարվի, տարօրինակ կորակեի՞ք։ Հաշվի առնենք, որ միջազգային կառույցներ կան, որոնք պրոֆեսիոնալ չափանիշներ ունեն սահմանազատման, սովորաբար պետությունները դրանցով են առաջնորդվում և, իհարկե, Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան և ԱՄՆ-ն նույնպես կան հետպատերազմյան պրոցեսներում։

-Դա միանգամայն օրինաչափ որոշում է, և դա ռուսական մոտեցումների բնական դրսևորումներից մեկն է։ Ռուսներին անհրաժեշտ է մնալ մոդերատոր ու կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացող և առաջացած խնդիրները, միևնույն ժամանակ, ոտքի տեղ ունենալով Արցախում՝ այս միջոցով Ռուսաստանը կարող է ուղղակի ռազմական ճնշում գործադրել ոչ միայն Հայաստանի վրա՝ այստեղ ունենալով ռազմակայան, այլև Ադրբեջանի վրա։ Այնտեղ՝ իրենց իսկ ճանաչած ադրբեջանական տարածքում ռազմական ներկայություն ունեն, գուցե նաև Բաքվի վրա ճնշման լծակ ունեն․․․ որովհետև Ռուսաստանը դիտարկել է Արցախը Ադրբեջանի տարածք և շարունակում է դիտարկել։ Այժմ, իհարկե, ճնշումների միակ օբյեկտը շարունակում է մնալ միայն Հայաստանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան